«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞նչ ենք կարդում

Ի՞նչ ենք կարդում
28.02.2013 | 15:52

«Գրքերի աշխարհ» գրախանութի 2012 թ. ամփոփիչ տվյալների համաձայն` վաճառքի ցուցանիշներով կազմված գեղարվեստական գրքերի առաջին տասնյակում են Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Թումանյանի, Աղայանի, Անդերսենի հեքիաթների ժողովածուները, Պ. Կոելյոյի «Ալքիմիկոսը», Հ. Միլերի «Խեցգետնի արևադարձը», Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը, Ռոնդա Բեռնի «Тайна»-ն, Ս. Գյուրջյանի «Խոսող այբուբենը», Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»:

Գրախանութի աշխատակցի տեղեկացմամբ` մեր ժամանակակիցների գրքերը աննկատ չեն մնում, թեև տեղ չեն գտել բեսթսելլերների ցուցակում: Այս տարի դեռևս չկան առաջնություն վայելող գրքեր:
«Արտ բրիջ» գրախանութից մեզ հայտնեցին, որ արտասահմանյան գրականությունից ամենապահանջվածը Պաուլո Կոելյոյի գրքերն են, հայ ժամանակակիցներից` Արամ Պաչյանինը, երրորդ հորիզոնականում է Հայաստանի վերաբերյալ պատմական գրականությունը:
Ի դեպ, ռուսական 100lichnost.ru հեղինակավոր կայքը ռուս ընթերցողներին «հայ մեծ գրականության» հետ ծանոթացնելու նպատակով հրապարակել էր հայ դասական գրականության լավագույն գրքերի ցանկը:
Տասնյակի առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, որ, ինչպես կայքն է նշում, իրավամբ համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոց: Նարեկացուն հաջորդում են Խաչատուր Աբովյանը («Վերք Հայաստանի»), Դանիել Վարուժանը («Հեթանոս երգեր»), Միսաք Մեծարենցը («Բանաստեղծություններ»), Եղիշե Չարենցը («Երկիր Նաիրի»), Ակսել Բակունցը («Սև ցելերի սերմնացանը»), Պարույր Սևակը («Եղիցի լույս»), Հրանտ Մաթևոսյանը («Սկիզբը»), Լևոն Խեչոյանը («Արշակ թագավոր, Դրաստամատ ներքինի»): Ցանկը եզրափակում է երիտասարդ արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի վերջերս լույս տեսած «Երկվորյակների արևը» վեպը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ