Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վաղը գիրք նվիրելու օրն է

Վաղը գիրք նվիրելու օրն է
18.02.2013 | 17:38

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեր գրահրատարակիչները յուրատեսակ ակցիա սկսեցին՝ «Հավանիր և ստացիր գիրք» քաղաքականությամբ: «Գրքի լայքը լայք չէ» մոտեցման կողմնակիցները շտապեցին օգտվել ընձեռված հնարավորությունից, անվճար կամ կես գնով ձեռք բերել նախընտրած գիրքը կամ գրքերը:

Ինչպես տեսնում ենք, գրքասերների պակաս չունի մեր հասարակությունը, այդ թվում՝ «ֆեյսբուքահայությունը»: Դասական գիրքն էլ իր տեղը, ինչպես ենթադրվում էր, չի զիջում էլեկտրոնային գրքին: Թե նվերի տեսքով որքան հարմար կլինեն գրքի շուկա թափանցող առաջին հայերեն էլեկտրոնային գրքերը, դժվար է ասել: Դրանք առայժմ խոստանում են լինել հարմարավետ ու մատչելի: Մի բան հստակ է, գիրք նվիրելու օրվան ընդառաջ ստեղծված համացանցային եռուզեռը հակասական կարծիքներ է առաջացնում: Հիշեցնում է ոչ թե գիրք նվիրելու, այլ գրքի բիզնեսի յուրատեսակ ակցիա, «լայքաին» քաղաքականություն: Շրջապատի մարդիկ էլ մեզ համար (նկատե՞լ եք) օր օրի վերածվում են` «լայքողների» և «չլայքողների»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ