«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիրո տոնը և Գորիսը

Սիրո տոնը և Գորիսը
17.01.2013 | 15:51

Goris NEWS-ը հայտարարում է լուսանկարչական մրցույթ:

«Սիրո քաղաք Գորիս» խորագիրը կրող մրցույթը նվիրված է սուրբ Վալենտիի տոնին և Գորիսին: Լուսանկարները պետք է լինեն միայն հեղինակային և արտահայտեն մրցույթի վերնագրի իմաստը: Հաղթող հեղինակին սպասում է անակնկալ մրցանակ:
Մրցույթի խորագիրը փոքր-ինչ բարդ է. մի կողմից` այն կապահովի ստեղծագործական բազմազանություն, մյուս կողմից` գուցե շատերը գլուխ չհանեն, թե ինչ լուսանկար է պահանջվում իրենցից:
Մրցույթի կազմակերպիչներից Արա Միրզոյանը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը. ըստ նրա` խորագիրը բարդ չէ, մրցույթն էլ, այսպիսով, ավելի հետաքրքիր է դառնում:
Իսկ ինչո՞ւ սուրբ Վալենտին, այլ ոչ սուրբ Սարգիս: Անդրադառնալով մեր այս հարցին` զրուցակիցս ասաց, որ իրենք երկուսն էլ նկատի են ունեցել, բայց հարմար են գտել օգտագործել հենց սբ. Վալենտինը, քանի որ հասարակության մեջ առաջին հերթին հենց այդ տոնն է ասոցացվում սիրո հետ: «Մենք որևէ ապահայրենասիրական նպատակ չենք հետապնդել»,- ասաց նա:
Թերևս: Բայց կարելի էր մրցույթը նվիրել ուղղակի Սիրո տոնին` ընտրելու հնարավորությունը թողնելով լուսանկարչության սիրահարներին:
Հավելեմ, որ Goris NEWS-ի հիմնադիրները Գորիսի երիտասարդներն են, որոնք մեկ միասնական պլատֆորմ են ստեղծել գորիսյան լուրերը լուսաբանելու համար։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ