«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Web Ծիրան» մրցույթի հաղթողները

«Web Ծիրան» մրցույթի հաղթողները
24.12.2012 | 15:24

«Web Ծիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները ստացել են իրենց մրցանակները:
Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ:
Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացել է Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից» վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատմման համար: Երկրորդ մրցանակին արժանացել է Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվել է Անդրանիկ Հարությունյանի «Զակատ խաղարկային և Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջև:
Ամենաշատ դիտումների արժանացած` Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմն արժանացել է «Համակրանք» խրախուսական մրցանակի և հատուկ դիպլոմի:
Նշենք, որ ոչ պրոֆեսիոնալ կամ քիչ հայտնի ռեժիսորները, ովքեր վատորակ տեխնիկայով ֆիլմեր են նկարահանում և չեն կարողանում դրանք ներկայացնել մեծ փառատոներում, հնարավորություն են ստանում առանց զգալի ֆինանսական ներդրումների բացահայտելու իրենց տաղանդը, գրավելու հանրության, ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ նպատակ ունեն «Web Ծիրան»-ը դարձնելու տարածաշրջանային և միջազգային ժյուրիով, որտեղ կլինեն առավել լուրջ մրցակցություն և առավել մեծ մրցանակային ֆոնդ:
Փառատոնի գլխավոր հովանավորը VivaCell-MTS-ն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ