ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր սև սրտին` սրանց կարմիր...

Մեր սև  սրտին` սրանց կարմիր...
06.08.2023 | 09:00

Մամուլում գրում են, որ իշխանությունները 23 միլիոն դոլար են տրամադրել Անկախության օրը մեծ շուքով տոնելու համար։ Արևմուտքից գերաստղեր են հրավիրելու, այնտեղից, որտեղ արևն է մայր մտնում։

Գործին մոտ կանգնած մարդիկ ասում են, նման միջոցառման համար մեկ, երկու միլիոնն էլ լիուլի բավարար է։ Ենթադրել կարելի է, թե մնացած 21 միլինն ում գրպանն է գնալու։

Եվ դա այն դեպքում, երբ Արցախը բլոկադայի մեջ է, սով է ու նեղություն, մարդիկ ուշագնաց են լինում հացի հերթերում։

Իսկ սրանց սիրտը տոն է տենչում։

Դե, ում գրպանը միլիոններով փող հոսի, որ տոն չլինի։

Քսան երեք միլիոնով ինչքա՞ն փամփուշտ ձեռք կբերեին:

ԲԱ ՍՐԱՆՔ ԽԻՂՃ ՈՒՆԵ՞Ն:

Առաջարկում եմ բոյկոտել նման տոնը։

Հայ չէ նա, ով էս սև օրին կգնա Հրապարակ երգ լսելու ու պար բռնելու։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5502

Մեկնաբանություններ