Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերվել է կարտոֆիլի վնասատու (ցեց): Սա, ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, նոր ի հայտ եկած վնասատու է: Այն Հայաստան է տեղափոխվել դրսի սերմերի միջոցով:
Հոկտեմբերի 29-ին Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը և բելգիական Incofin Investment Management կազմակերպության ներդրումների գծով գլխավոր տնօրեն Գիրթ Պետերմանսը ստորագրեցին համաձայնագիր, որով Incofin Investment Management-ը դարձավ Արարատբանկի 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր:
Աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերությունը` «Կասպերսկու լաբորատորիան», հրապարակել է համացանցում ամենից հաճախ կիրառվող և ամենաթույլ գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը:
Չնայած բոլոր նորամուծություններին, հեռահաղորդակցության ոլորտում հասարակության լայն շրջանում հեռախոսազանգն է շարունակում մնալ որպես հասանելի հաղորդակցման միջոց: Ինչպե՞ս է իրականացվում Հայաստան-ԱՄԷ հեռախոսակապը:
Բրիտանիայում նավթի և գազի գները կարող են աճել 8 տոկոսով։ Դա ենթադրում է, որ գազի և էլեկտրաէներգիայի տարեկան վարձավճարները կավելանան մոտ 160 ԱՄՆ դոլարով։
Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը վտանգի տակ է, քանի որ որոշ պետություններ դանդաղում են տնտեսական բարեփոխումների հարցում։
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...