Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 
  • Հարկային փոփոխություն չի լինելու

    Հարկային փոփոխություն չի լինելու

    08.11.2013| 00:11
    Գործարարները մեկ տարով կարող են հանգիստ շունչ քաշել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մեկ ամբողջ տարի Ազգային ժողովը չի քննարկելու հարկային փոփոխությունների փաթեթներ։ Նման օրենսդրական նախաձեռնություններ քննարկվում էին գրեթե յուրաքանչյուր քառօրյայի ընթացքում, բիզնեսով զբաղվող մարդիկ ու հատկապես հաշվապահներն էլ չէին հասցնում «մարսել» հարկային մի փոփոխություն, հաջորդում էր նորը։
  • «Կառավարության ցանկացած քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»

    «Կառավարության ցանկացած քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»

    07.11.2013| 16:36
    «Նախորդ տարի ավելի լավատեսական գնահատականներ էր հնչում բյուջեի վերաբերյալ, քան այս տարի: 2014 թվականի բյուջեի արդյունավետության առումով շատ վտանգավոր միտումներ եմ տեսնում: Մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ նախապայմաններ չկան ներդրումների համար: Բյուջեն չի նախատեսում ներդրումներ և մասնավորն էլ չի պատրաստվում ներդրումներ անելու, և այդ առումով տնտեսական աճի հեռանկարը վտանգված է: Այս մասին հրապարակավ խոսում է նաև վարչապետը, քանի որ երկու տարի է արդեն` ներդրումների ծավալները պակասում են»,- «Հայացք» ակումբում անդրադառնալով 2014 թվականի բյուջեին, ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` նշելով, որ այս տարի շուրջ 64 տոկոսով ներդրումների ծավալները նվազել են:
  • Սիրունիկ բյուջե

    Սիրունիկ բյուջե

    06.11.2013| 16:00
    Հայաստանում սովորություն են դարձրել բյուջեին մի մականուն կպցնել: Կառավարությունն ասում է՝ բյուջեն սոցիալական է, ընդդիմությունն ասում է՝ օլիգարխիկ է, իսկ ըստ Հովիկ Աբրահամյանի՝ լավ էլ լափող է: Առաջարկում ենք ավելի լավ տարբերակ՝ «սիրունիկ բյուջե», հայտնի կինոֆիլմի մոտիվով:
  • Գերմանիան շարունակում է վարկավորել Հայաստանին

    Գերմանիան շարունակում է վարկավորել Հայաստանին

    06.11.2013| 11:05
    Հայաստանում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երկու երկրների կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ մինչև 108․5 միլիոն եվրոյի արտոնյալ վարկեր և 4․25 միլիոն եվրոյի դրամաշնորհներ վեց ծրագրի իրականացման համար:
  • ՈՒկրաինան, ինչպես և Վրաստանը, կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը

    ՈՒկրաինան, ինչպես և Վրաստանը, կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը

    05.11.2013| 13:33
    Յոթ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինիների ամենախոշոր ներմուծողը: Այս տարվա հունիսից մինչև սեպտեմբեր Ռուսաստան է արտահանվել 8 մլն 917,7 հազար շիշ գինի, որը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման 33,7 տոկոսը: Այս ֆոնին ուկրաինական «Roshen» ընկերությունը սկսել է աշխատեղերի կրճատումները իր ձեռնարկություններում: Թեև Ռուսաստանի կողմից «Roshen»-ի արտադրանքի ներկրման արգելքին, ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել էր, թե չի պատրաստվում կրճատումներ անել:
  • Փորձում են զարգացնել ապակեգործությունը

    Փորձում են զարգացնել ապակեգործությունը

    04.11.2013| 17:52
    Նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) 1-ին մասնաշենքում (քիմիական ֆակուլտետի մասնաշենք, 301 լսարան) կմեկնարկի «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Դպրոցի նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն է։
  • Հայաստանում աճել է գորգերի և տրիկոտաժեղենի արտադրությունը

    Հայաստանում աճել է գորգերի և տրիկոտաժեղենի արտադրությունը

    04.11.2013| 01:50
    Հայաստանի Հանրապետությունում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալներն այս տարվա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ, իսկ գուլպեղենինը` 2,3: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին ինը ամիսներին մեր երկրում արտադրվել են 20 տոննա գորգեր և գորգեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,8 տոննայի դիմաց:
  • Հայաստանը գոնե Ռուսաստանի օրինակին հետևի

    Հայաստանը գոնե Ռուսաստանի օրինակին հետևի

    02.11.2013| 14:11
    Ռուսաստանում 2014-ին գործազրկության մակարդակը չի ավելանա: Այս մասին փոխանցում է newsru.com-ը` հավելելով, որ սա պայմանավորված է 2014-ին գործազրկության նպաստի նվազագույն և առավելագույն չափով:
  • Հայրենականը`  առաջատարների շարքում

    Հայրենականը` առաջատարների շարքում

    01.11.2013| 00:23
    2013 թ. առաջին ինն ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում ամենախոշոր հայրենական արտադրող «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, ինչպես միշտ, առաջատարների շարքում են:
  • Գրիգորի Լեպսի հետ  «սև»  ցուցակում  մեկ հայ կա

    Գրիգորի Լեպսի հետ «սև» ցուցակում մեկ հայ կա

    31.10.2013| 11:37
    ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակի մեջ են հայտնվել վեց հոգի` ծագումով վրացի, ռուսաստանաբնակ երգիչ Գրիգորի Լեպսը, երկու ռուս` Վադիմ Լյալինը և Իգոր Շլիկովը, իսրայելցի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն և Արթուր Բադալյանը: Վերջինիս քաղաքացիությունը և բնակության վայրը նշված չեն նախարարության հաղորդագրության մեջ: