03.12.2013|
15:39
«Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ստորագրված թվով տասներկու պայմանագրերը, որոնք վերաբերում են թե՛ անվտանգության, թե՛ էներգետիկ, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային համագործակցության զարգացմանը, Հայաստանի առաջ լայն հնարավորություններ կբացեն: Այս այցով ամփոփվեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշերի վերջնական ամրապնդման փուլը, Հայաստանին հաջողվեց լավ հարաբերություններ պահպանել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական միության հետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցին, ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: