Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 
  • Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    21.01.2014| 01:56
    Ռուսաստանի արտաքին պարտքը 2013 թ. աճել է 15 տոկոսով և այժմ 732 միլիարդ դոլար է՝ նշված է Կենտրոնական բանկի հունվարի 20-ի հրապարակման մեջ: Բացարձակ առումով արտաքին պարտքը աճել է 95,61 միլիարդ դոլարով: Արտաքին պարտքը ձևավորվում է պետական կառավարման մարմինների պարտքերից և մասնավոր սեկտորի պարտավորություններից:
  • Բագրատյանը` Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»

    Բագրատյանը` Քոչարյանին. «Տեղեկություն ունե՞ս, թե ի՞նչ է եղել Սևան-Հրազդան կասկադը»

    19.01.2014| 13:05
    «Քոչարյան-ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում»,- գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում` նշելով այդ «կրակոցների» երկու հնարավոր տարբերակ: Առաջինն, ըստ Բագրատյանի վարկածի, այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը «պայմանավորված խաղ է տանում Քոչարյանի հետ և արհեստականորեն վերջինիս ռեաբիլիտացիա անելով փորձում է իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը ներկայացնել իբրև Սարգսյան-Քոչարյան դիմակայություն», իսկ համաձայն երկրորդ վարկածի` «դուրսը, վախենալով երկրում առկա խայտառակ վիճակից ու նոր, իրական ընդդիմության ձևավորումից, փորձում է քարտերը խառնել, թե` եղբայր, ձեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ էս Սարգսյանն ու Քոչարյանն են, որ կան»:
  • «Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան»

    «Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան»

    17.01.2014| 16:38
    «Իմ հաշվարկներով, տարեկան հավաքված գումարը 200 միլիոն դոլարին համարժեք գումար է կազմելու, որը մեր պետության համար խոշոր գումար է: Ամենատխուրն այն է, որ, պարզվում է, մենք անշնորհք ենք, և օտար ափերում պիտի գտնենք շնորհքովների, որ կառավարեն մեր գումարները: Եթե այդ գումարները ծառայեին մեր երկրին, 25 տարի անց, եթե մեզ էլ չտային, մենք գոնե հաջողությունները կտեսնեինք: Սովետական երկիրը, որ երաշխիքային առումով աշխարհում ամենաուժեղն էր, չկարողացավ ավանդները հետ տալ: Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան, եթե ես այսօր անգամ ապրելու սուղ հնարավորութուններ ունեմ»:
  • Հետաքրքիր է՝ Արտաշատի պարոն գանձապետն ինչո՞վ  կբացատրի օրենքի աստիճանի բարձրացրած իր կամքը

    Հետաքրքիր է՝ Արտաշատի պարոն գանձապետն ինչո՞վ կբացատրի օրենքի աստիճանի բարձրացրած իր կամքը

    17.01.2014| 11:37
    Այսօր ամբողջ աշխարհը թաղված է կոռուպցիայի մեջ: Կոռուպցիայի բնութագրմանն առաջին անգամ հանդիպեցի մոտ քառասուն տարի առաջ (ասեմ, որ քառասուն-հիսուն տարի առաջ աշխարհում, նաև մեր երկրում` ԽՍՀՄ-ում, խոսվում էր կաշառակերության մասին, իսկ Գորբաչովի ժամանակ շրջանառության մեջ դրվեց «ոչ աշխատանքային եկամուտներ» հասկացությունը, թեպետ առօրյա կյանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ էն ժամանակ ԽՍՀՄ-ում, նաև աշխարհում կատարվող նման կարգի բոլոր երևույթները կոռուպցիա էին) Եղիշեի «Վարդանանց» հայտնի պատմության մեջ:
  • Բաց նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

    Բաց նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

    17.01.2014| 11:10
    Մենք քաջատեղյակ ենք համաշխարհային գլոբալ և օրեցօր ահագնացող էներգետիկ և էկոլոգիական պրոբլեմներին և հասկանում ենք դրանց վտանգավորության աստիճանը համայն մարդկության համար:
  • Կնքվել է դարի համաձայնագիրը

    Կնքվել է դարի համաձայնագիրը

    13.01.2014| 11:54
    Իրանը և վեցնյակի անդամ երկրները հնգօրյա լարված քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Համաձայն պայմանավորվածության, Իրանը պետք է թույլատրի միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ուրանի հարստացմամբ չանցնի 5 տոկոսը, սառեցնի պլուտոնիումի մշակման ծրագիրը: Փոխարենը Իրանի նկատմամբ կմեղմացվեն կիրառվող պատժամիջոցները:
  • Խափանումներ՝ ВКонтакте-ում

    Խափանումներ՝ ВКонтакте-ում

    10.01.2014| 16:12
    ВКонтакте սոցիալական ցանցն այսօր աշխատում է խափանումներով։ Կայքի բջջային տարբերակի հետ կապված առանձնապես խնդիրներ չկան, սակայն նկատվում են դժվարություններ նկարները ներբեռնելիս։ Կայքը ներկայացնող կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է խափանումները՝ նշելով, որ իրականացվում են աշխատանքներ վերականգնելու ուղղությամբ։
  • Սառնամանիքներն ԱՄՆ-ում գազի գինը բարձրացրել են ռեկորդային մակարդակի

    Սառնամանիքներն ԱՄՆ-ում գազի գինը բարձրացրել են ռեկորդային մակարդակի

    08.01.2014| 13:40
    Ձյան և սառնամանիքի հետևանքով ԱՄՆ-ում գազի և էլեկտրաէներգիայի գներն անասելի աճել են. հատկապես ձյունն ու սառնամանիքը զգացվում են երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում: Այս մասին հայտնում է The Wall Street ամսագիրը:
  • Ներկայացվել է կոր էկրանով առաջին հեռուստացույցը

    Ներկայացվել է կոր էկրանով առաջին հեռուստացույցը

    07.01.2014| 20:42
    Samsung ընկերությունը ներկայացրել է Bendable TV կոչվող իր նոր հեռուստացույցը՝ կոր էկրանով։ Էկրանի անկյունագիծը 216 սմ է, օգտագործողն էկրանի կորությունը կարող է հարթել հեռակառավարման վահանակի միջոցով։
  • Երջանկության և գլխացավանքի միջև

    Երջանկության և գլխացավանքի միջև

    07.01.2014| 18:33
    Ուորվիքի և Մինեսոտայի համալսարանի գիտնականների կարծիքով` առավելագույնս երջանիկ լինելու համար եվրոպացու օպտիմալ եկամուտը տարեկան պետք է 36 հազար ԱՄՆ դոլար կազմի: Գիտնականները հավատացնում են, որ ավելի գումարները միայն գլխացավանք են բերում: