Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 
  • Մի հատ էլ տուրք

    Մի հատ էլ տուրք

    13.02.2014| 13:11
    Այսուհետ վարչական վարույթ կկիրառվի նաև համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորության խախտման դեպքերի առնչությամբ:
  • «Դեմ եմ պարտադիրին»

    «Դեմ եմ պարտադիրին»

    12.02.2014| 14:53
    «Դեմ ենք» շարժումը բավականին թափ է հավաքել: Մի շարք աշխատանքային կոլեկտիվներ իրենց բողոքն են արտահայտել պարտադիր կուտակայինի դեմ: Օպերային երգիչները, ովքեր երբեք որևէ շարժման պաշտոնապես մասնակցություն չեն ունեցել, օրերս նույնպես միացել են շարժմանը, իսկ այսօր բողոքի ցույց են իրականացրել Երևանի մետրոպոլիտենի աշխատողները: Կառույցի մի քանի տասնյակ աշխատողներից պարտադիր հետպահումներ են կատարել` 5000-12000 դրամի չափով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի գործողությունը:
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է

    Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է

    11.02.2014| 17:42
    ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով նվացնելու մասին՝ սահմանելով այն 7,5 տոկոս: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 2014թ. հունվարին արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5,5 տոկոս՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ:
  • «Գազպրոմ Արմենիան» հերքելու փոխարեն լավ կանի` ազնիվ աշխատի

    «Գազպրոմ Արմենիան» հերքելու փոխարեն լավ կանի` ազնիվ աշխատի

    11.02.2014| 16:39
    Անցած տարվա դեկտեմբերի անսպասելի ցրտերին հայաստանցիները բողոքում էին, որ բավականին շատ գազ և էլեկտրաէներգիա են օգտագործում, սակայն տները չեն տաքանում: Ինքս էլ սեփական փորձով գիտեմ, որ իմ օգտագործած էլեկտրաէներգիայով չեմ կարողացել տունը տաքացնել, այն դեպքում, երբ այս տարվա ծախսածի կեսը միայն օգտագործելով մեր տանը 19-20 աստիճան էր նախորդ տարիներին: ՈՒրեմն ո՞րն է խնդիրը:
  • Հողն անտերության չպետք է մատնվի

    Հողն անտերության չպետք է մատնվի

    07.02.2014| 16:41
    Մեզանում գրեթե օրենքի ուժ է ստացել մի երևույթ, որ երբ քաղաքացին դիմում է վերադասին որևէ հարցով, ապա, որպես կանոն, դիմումը հասցեատիրոջը չի հասնում, հաճախ չեն պատասխանում և եթե նույնիսկ պատասխանում են, ապա նախարարի փոխարեն դա անում է փոխնախարարի օգնականի քարտուղար-գործավարը («լավ» կլիներ պատասխանողը վարորդը լիներ` նա ավելի մոտ է կանգնած նախարարին): Հետևաբար ես որոշեցի դիմել Ձեզ թերթի միջոցով, հատկապես որ հարցն անձնական չէ և շատ ընթերցողների կհետաքրքրի: Հարգարժան պարոն Սերգո Կարապետյան, նախապես տեղեկացնեմ Ձեզ, որ գյուղատնտեսությունից շատ հեռու եմ, պարզապես հանգիստս կորցրել եմ այն պահից ի վեր, երբ անցյալ տարվա վերջերին հեռուստատեսությամբ մի հաղորդման ականատեսը դարձա և, որպես հայ մարդ ու հանրապետության քաղաքացի, ցանկանում եմ կիսել Ձեզ հետ իմ մտահոգությունները, թեկուզ և սեփական խիղճս հանգստացնելու` քաղաքացուս պարտքը կատարած լինելու համար:
  • «Հետազոտվում և ախտորոշվում են  հանրապետությունում վերամշակվող, արտադրվող, իրացվող կենդանական  ծագմամբ հումքն ու սննդամթերքը»

    «Հետազոտվում և ախտորոշվում են հանրապետությունում վերամշակվող, արտադրվող, իրացվող կենդանական ծագմամբ հումքն ու սննդամթերքը»

    07.02.2014| 12:40
    Արդեն մեկ տասնամյակ է, ինչ հանրապետությունում հիմնվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հատուկ արտոնագրով գործում է «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերությունը: Այն սանիտարահիգիենիկ (վարակազերծման-ախտահանման) աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական, առողջապահական, մշակութային կենտրոններում, կրթօջախներում, ձեռնարկություններում և այլ տիպի արտադրական կառույցներում:
  • Նախարարը հրաժարական չի տա, եթե իր կանխատեսումը չիրականանա

    Նախարարը հրաժարական չի տա, եթե իր կանխատեսումը չիրականանա

    06.02.2014| 16:29
    Մաքսային միությանն անդամակցելիս տնտեսական օրակարգի ամենակարևոր հարցը ապրանքների գնաճն է: Ինչպիսի գնաճ կլինի Հայաստանում. այս և այլ հարցերի այսօր պարզաբանումներ տվեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
  • «Դ!ԵՄ ԵՄ»-ը կոչ է անում գործատուներին` պաշտպանել իրենց աշխատողների իրավունքները»

    «Դ!ԵՄ ԵՄ»-ը կոչ է անում գործատուներին` պաշտպանել իրենց աշխատողների իրավունքները»

    06.02.2014| 15:35
    «Կոչ ենք անում բոլոր հիմնարկությունների աշխատողներին ինքնակազմակերպվել: Մենք չենք կարող ամեն տեղ լինել, մենք չենք կարող ամեն բան անել, ամեն գործատուի մոտ գնալ և պահանջել աշխատողների իրավունքների պաշտպանություն ու չոտնահարում, բայց եթե ցանկացած հիմնարկության աշխատող ընդվզի, մենք պատրաստ ենք կանգնել նրա կողքին, պատրաստ ենք աջակցել ամեն ինչով»,- այսօր մամուլի ասուլիսում, լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներ, ծրագրավորող Գևորգ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ ու քաղաքագետ Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
  • ՄՄ անդամակցությամբ Հայաստանում աննախադեպ գնաճ չի լինելու

    ՄՄ անդամակցությամբ Հայաստանում աննախադեպ գնաճ չի լինելու

    06.02.2014| 11:59
    Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանում աննախադեպ գնաճը է լինելու: Էկոնոմիկայի նախարարը Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց բացատրություն այս առնչությամբ` մեղադրելով լրատվամիջոցներին «սենսացիաներ» փնտրելու մեջ:
  • ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կնվազի մինչև 514 մլրդ դոլար

    ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կնվազի մինչև 514 մլրդ դոլար

    06.02.2014| 11:41
    ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը 2013-2014 ֆինանսական տարում կնվազի 24 % -ով: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը: Այսպիսով, բյուջեի դեֆիցիտը կազմում է 514 մլրդ դոլար: