Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախյան պատերազմի ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հյուրընկալվել է Սեմյոն Բաղդասարովի՝ Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդմանը:
Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին:
ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց:
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը՝ հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, այդ համաձայնության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ՝ երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
10 տարի առաջ Կազանում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում էին գործնականում այն պայմանները, որ հիմա հաստատվել են վեց շաբաթյա արյունոտ պատերազմի հետո հրադադարի համաձայնագրով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 16-ին խորհրդարանից թույլտվություն է խնդրել զինվորներ ուղարկելու Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական առաքելությանը մասնակցելու համար:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։