ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, նախատեսվում են հանդիպումներ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիության «գիտակից անդամները» գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ մարտին ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքի՝ ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին Թեհրանի կողմից հնչած քննադատությունից հետո:
ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ ավելի շատ համագործակցել միգրացիայի ոլորտում՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների երկօրյա հանդիպումից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է Reuters-ը։
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ»:
Ոչ կառավարական Amnesty International կազմակերպությունը դեկտեմբերի 10-ին կոչ է արել անկախ հետաքննություն սկսել՝ գտնելու ռազմական հանցագործությունների մեղավորներին, որ գործվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...