ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Իսրայելն ինքն է նպաստել պաղեստինյան հասարակության մեջ արմատական իսլամիստների հզորացմանը

Իսրայելն ինքն է նպաստել պաղեստինյան հասարակության մեջ արմատական իսլամիստների հզորացմանը
08.10.2023 | 07:52

Իսրայելն իր ռազմական ներուժով կարող էր առնվազն մի քանի անգամ ոչնչացնել «ՀԱՄԱՍ» շարժումը, բայց չարեց, որովհետև Իսրայելին ավելի ձեռնտու է պարբերաբար՝ երկու-երեք տարին մեկ, սադրանքներ կազմակերպելը, որին հաջորդում են, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունները» Գազայի հատվածում, քան «ՀԱՄԱՍ» շարժման հետ հարցը մեկընդմիշտ փակելը։

Փաստն այն է, որ 1980-ականներին Իսրայելն ինքն է նպաստել պաղեստինյան հասարակության մեջ արմատական իսլամիստների հզորացմանը՝ նրանց հակադրելու համար Յասեր Արաֆաթի գլխավորած «Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը»։ Այստեղ իսրայելական իշխանությունները ոչ մի նոր բան չեն ստեղծել, այլ կիրառում են հին հռոմեական հայտնի «Բաժանիր և տիրիր» սկզբունքը։

Բացի այդ, «ՀԱՄԱՍ» շարժման հետ պարբերական սադրանքները և տեղական ռազմական գործողությունները լավ գործիք են ծառայում Իսրայելի իշխանությունների համար՝ միավորելու հասարակությունն «արտաքին թշնամու» դեմ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, շեղելու քաղաքացիների ուշադրությունը ներքաղաքական գործընթացներից, որոնք հակասում են Իսրայելի իշխանությունների շահերին։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ