Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ՈՒմի՞ց ենք բողոքում

ՈՒմի՞ց ենք բողոքում
30.07.2023 | 18:25

Ամեն ինչ շատ պարզ է. եթե մենք կամք ու կազմակերպվածություն չունենք Երևանում նստած Ալիևի «կոլեգային» հեռացնելու, ապա դրսից ի՞նչ օգնություն ենք ակնկալում։

Արտաքին հնարավոր պարտնյորները, որոնք կարող են մեզ հետ ընդհանուր շահեր ունենալ, պետք է Երևանում գործընկեր ունենան, եթե դա չկա, ինչու՞ պետք է մեզ աջակցեն։ Մինչև մենք մեր «տնային աշխատանքը» չկատարենք, մնացած ամեն ինչ անիմաստ է։

Պաշտոնական Երևանն այս ամենում ավելի շատ մեղք ունի, քան՝ Ալիևը. ումի՞ց ենք բողոքում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ