ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե. Արսեն Բաբայան

Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե. Արսեն Բաբայան
09.07.2022 | 14:33

Այս մասին շատ եմ խոսել: Վերջին օրերին մամուլում նկատեցի, որ կրկին ՔՊ պատգամավորները պարգևավճարներ են ստացել: Լրատվականը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ԱԺ նախագահի կարգադրության մեջ գրված՝ պատգամավորներին, բայց աշխատակազմը պարգևատրել է միայն ՔՊ պատգամավորներին:


Պատճառն այն է, որ ԱԺ նախագահի կարգադրությունն ունի նաև հավելված, որտեղ թվարկված են պարգևատրվող պատգամավորների անունները, որը, սակայն ԱԺ ղեկավարությունն ապօրինաբար չի հրապարակում:
Օրենսդրության համաձայն՝ այդ կարգադրությունն ուժի մեջ է մտնում միայն դրա ամբողջական հրապարակումից հետո, և որից հետո է միայն թույլատրվում կատարել պարգևավճարների փոխանցումը: Այս իշխանության ամբողջ ժամանակահատվածում այդ հավելվածները չեն հրապարակվել, ուստի պարգևատրման կարգադրություններն ուժի մեջ չեն մտել, հետևաբար, չէր կարող կատարվել պարգևավճարների փոխանցում:


Այս իշխանության հեռացումից հետո (երբ էլ դա լինի) նոր իշխանությունը պարտավոր կլինի նաև ընթացք տալ այս ապօրինությանն ու ամբողջությամբ վերականգնել պետության բյուջեից յուրացված մասը:

Դիտվել է՝ 8288

Մեկնաբանություններ