Մի չքնաղ հստակությամբ Գորիսի ամենաբարձր սարի՝ Լաստի վրա վեր է խոյացել Խաչը՝ իր պաշտպանության տակ առնելով բոլորիս: Այն տեսանելի է Սյունյաց աշխարհի բոլոր բարձրաբերձ տեղերից:
Ափսոս, հեռախոսով հնարավոր չէ փոխանցել վեհաշուք գեղեցկությունը, որը սոսկ պատկեր չէ, էություն է, երկնային ու երկրային պատվար:
Սյունեցին չի սիրում շատ խոսել, չանա թակել, նա հավատում է իրեն ու իր պահապան Տիրոջը:
Չմոռանանք, որ Նժդեհի աջ ձեռքն էլ Խուստուփի լանջին է հանգրվանել, ինչը մի ողջ պաշտպանություն է, ոգի:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի