ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հիշեք գորդյան հանգույցի հանգուցալուծումը

Հիշեք գորդյան հանգույցի հանգուցալուծումը
01.03.2022 | 13:17

Իրենց խորքում աշխարհի քաղաքական քարտեզի նոր գծագրում ունեցող ռուս-ուկրաինական ընթացիկ բախումներն առանձնակի կարևորության են մասնավորապես հայերիս համար, քանզի, եթե ռուսներն անհաջողության մատնվեն ՈՒկրաինայում, իրավիճակից օգտվողները, ընդ որում` ակնթարթորեն, թուրքերն են լինելու` Կովկաս ներխուժելու իրենց վաղուց փայփայվող երազանքով:

Թե դրանից հետո ի՛նչ կմնա վերջին պատերազմում տարածքի 75 տոկոսը կորցրած Արցախից կամ իր սուվերեն տարածքում տանտիրոջ իրավունքով շուրջ մեկ տարի ադրբեջանական ներկայությունը հանդուրժող Հայաստանից, դժվար չէ գուշակել: Որևէ մեկը կասկած ունի՞, որ ծայր անհրաժեշտության դեպքում ռուսները Արցախից կհանեն երկրամասի հարաբերական անդորրը պահպանող խաղաղապահներին, Հայաստանից էլ` 102-րդ ռազմաբազան:

Նման պարագայում անձեռոցիկի պես բանակի գլխավոր շտաբի պետեր, բանակային կորպուսների հրամանատարներ փոխող Հայաստանի կազմաքանդված բանա՞կն է դրության տերը լինելու: Հայաստանյան օրավուր սրվող ներքաղաքական լարվածության այս պայմաններում, երբ, մոռացած 1915-ի անագորույն եղելություն ու առհասարակ պատմական անցյալ, կառավարման լծակների մոտ կանգնած քաղաքական ուժը երկիրն ակնհայտորեն տանում է թուրքացման, թշնամու հետ քիրվայության քարոզը թողնելու է ու ձեզ համար թիթեռնիկ է նկարելո՞ւ:

Մեր հիմնախնդիրը միայն արտաքին մարտահրավերները չեն: Մեր հիմնախնդիրը հավասարապես երկրի ներքին լարվածության լիցքաթափումն է, սակայն ոչ թե նեյնիմներով, այլ կտրուկ քայլերով: Հիշեք գորդյան հանգույցը: Քարկապները միայն այդպես են հանգուցալուծվում:

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 25630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ