«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության բանաձևը
04.12.2020 | 15:20

Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը` հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:


«Բանաձևում արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը», - նշված է հաղորդագրությունում։ Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության բանաձևը:

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ