ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ֆիննախում 73 105 000 դրամ պարգևավճար են ստացել պատերազմի թեժ օրերին

Ֆիննախում 73 105 000 դրամ պարգևավճար են ստացել պատերազմի թեժ օրերին
25.11.2020 | 22:07

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատերազմի ամենաթեժ օրերին 73 105 000 դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին՝ տեղեկացնում է Yerevan.Today–ը՝ նշելով, որ տեղեկությունը նախարարությունը պաշտոնապես հաստատել է։

«Երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա իրեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ ֆինանսների կառավարիչ Ջանջուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հետևաբար՝ լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով, նախարարների 1 ու կես միլիոնանոց ուռճացված աշխատավարձերով և 8 մլրդ դոլարի հասցված ՀՀ պետական պարտքով»,– գրում է կայքը։

Դիտվել է՝ 6742

Մեկնաբանություններ