ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ-ը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից

ԱՄՆ-ը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից
23.11.2020 | 13:54

ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որի մասնակից են 35 պետություններ: ԱՄՆ-ը հայտարարել էր այդ որոշման մասին կես տարի առաջ։ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել էր Կալինինգրադում, Վրաստանի սահմանի մոտ և խոշոր զորավարժությունների անցկացման տարածքներում թռիչքներն արգելելով պայմանագիրը խախտելու, «չարաշահելու» մեջ՝ ԱՄՆ ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու համար:


Պայմանագիրը ստորագրվել է 1992-ին և թույլ է տալիս մասնակիցներին թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներով՝ զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Այս թռիչքների արդյունքում ստացված տեղեկատվությունը հասանելի է դառնում պայմանագրի բոլոր կողմերին: ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ համաձայնագրում մնացած երկրները կդադարեցնեն տվյալների տրամադրումը ԱՄՆ-ին:

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ