ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը

ԵԽ պատգամավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել աջակցել՝ պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը
20.11.2020 | 22:04

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը բաց նամակ է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախի մշակութային ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելուն աջակցելու կոչով:


Պատգամավորը նախ նշել է, որ նամակով ցանկանում է խնդրել գլխավոր տնօրենի աջակցությունը՝ ադրբեջանական սպառնալիքներից պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական անփոխարինելի ժառանգությունը: «Արդեն կան հավաստի տեղեկություններ ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից եկեղեցիների ու վանքերի նկատմամբ վանդալիզմի մասին: Ես կցանկանայի իմանալ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքանո՞վ կարող է միջամտել այս ճգնաժամին՝ ապահովելու, որ Արցախում անգնահատելի ժառանգությունը չոչնչանա, և ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ապահովելու, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պահպանեն միջազգային պայմանագրերը»,-գրել է պատգամավորը:
Նա շեշտել է, որ ինքը, օրինակ, գիտի, որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2016 թվականի մարտի հայտարարությունը, որով դատապարտվում է մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը: Պատգամավորը նշել է՝ որքանով ինքն է տեղյակ՝ բոլոր կողմերը պարտավորություններ ունեն՝ Մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954-ի Հաագայի կոնվենցիայի կատարման մասով:


«Այնուամենայնիվ, ես կիսում եմ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի մտահոգությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է բռնել ոչնչացման քաղաքականության ուղին, որը կարող է արմատախիլ անել հարուստ հայկական ժառանգությունը: Ես ուրախ եմ, որ Դուք արդեն հրապարակել եք հրապարակային հայտարարություն, որով կոչ եք անում բոլոր կողմերին հարգել իրենց միջազգային պարտավորությունները, և հուսով եմ, որ Ձեզ կհաջողվի ապահովել, որ մեր վատագույն վախերը չիրականանան»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ