ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Տիեզերքից արված լավագույն լուսանկարները՝ ըստ space.com-ի

Տիեզերքից արված լավագույն լուսանկարները՝ ըստ space.com-ի
21.12.2019 | 12:55

Յուպիտերից մինչև Միջազգային տիեզերակայան և հեռավոր գալակտիկաներ. space.com ամերիկյան կայքէջը հրապարակել է տիեզերքից արված ամենաուշագրավ կադրերը:

«Ֆոտոշարքը միայն Տիեզերքի «գողտրիկ անկյունները» չի բացահայտում: Դրանում ներառվել են նաև այնպիսի լուսանկարներ, որոնք արտապատկերում են՝ ինչպիսի տեսք ունի մեր մոլորակի այս կամ հատվածը երկնքից»,- գրում է աղբյուրը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8018

Մեկնաբանություններ