Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Տեղի կունենա առաջին ուսանողական «ԹեդեքսYSMU» (TEDxYSMU) համաժողովը

Տեղի կունենա առաջին ուսանողական «ԹեդեքսYSMU» (TEDxYSMU) համաժողովը
05.11.2016 | 21:12

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15.00, Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում առաջին անգամ Հայաստանում կանցկացվի համալսարանական ֆորմատով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։ Մասնակցելու են հայաստանյան բուհերի ուսանողներ։ «Թեդեքս» համաժողովն անցկացվելու է «Մեր նամակը տիեզերքին» խորագրով։

Արծարծվելու են 9 թեմաներ։ Ելույթ կունենան իրենց ոլորտում արդեն իսկ հաջողությունների հասած բանախոսներ և կկիսվեն ներկաների հետ այն գաղափարներով, որոնք կոգեշնչեն ու անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

TED-ը (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) մի շարք գլոբալ կոնֆերանսներին պատկանող մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է: TEDx-ը համարվում է TED-ի ծրագրերից, որը թույլ է տալիս մարդկանց կամ խմբերի տարբեր երկրներում, քաղաքներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կազմակերպել TED-ի ոճի համաժողովներ։ TEDx համաժողվները համարվում են անկախ միջոցառումներ, որոնց անցկացվում է TED լիցենզիայով։


Համալսարանական TEDxYSMU-ը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ