ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ԵԱՏՄ-ում ընդլայնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը

ԵԱՏՄ-ում ընդլայնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը
22.09.2016 | 14:09

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մասնակցել է սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ԵԱՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստին: Բացման խոսքում ՊԵԿ նախագահը նշել է, որ նիստում քննարկվող ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր գործընթացների իրականացման կարգը, ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման հարցերը կստեղծեն տեղեկատվական ոլորտում հետագա գործունեության հիմքը. «Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին և բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձևավորվելու է ԵԱՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով. «Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր»։ Մ.Փաշայանի խոսքով, տեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է ԵԱՏՄ-ում ինտեգրված գործընթացների տեղեկատվական աջակցմանն ու տվյալների էլեկտրոնային փոխանակման պրակտիկայի ընդլայնմանը ինչպես կառույցի անդամ երկրների պետական մարմինների, այնպես էլ՝ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների միջև. «Համակարգը ձևավորվելու է ծառայությունների մատուցման «մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում միջպետական և պետություն-բիզնես համագործակցության հետագա դյուրացումը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընձեռած հնարավորությունները: Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաև ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ