Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ռուսաստանը մեկուսացնում է Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից

Ռուսաստանը մեկուսացնում է Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից
19.12.2013 | 19:20

Համաշխարհային մամուլը գրում է, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա և քննարկվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին: Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել իր տարածքով, Վրաստանով դեպի Սև ծով: Դա կարող էր Հայաստանին խոշոր դիվիդենդներ բերել, սակայն դատելով վերջին զարգացումներից, այդ նախագիծը շրջափակվում է: Նշվում է, որ Հայաստանին 100 դոլարով գազ վաճառելու Իրանի առաջարկը կապված է հենց այս նախագծի հետ՝ որպես տրանզիտ երկիր Հայաստանը կարող էր ստանալ էժան գազ:

Իրանից Եվրոպա գազամուղը կառուցվելու է, առավել ևս, որ Թեհրանը համաձայնվել է միջազգային խոշոր ընկերություններին թույլ տալ իր հանքավայրեր: Եվրոպայի 5 երկիր համաձայն է գազ գնել Իրանից: Միաժամանակ, Եվրամիությունը հրաժարվել է Հարավային հոսք գազատարի նախագծից, որի վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանը ստորագրել էր եվրոպական մի շարք երկրների հետ:
Հայաստանի տարածքով իրանական գազատարի անցկացումը, բնականաբար, ձեռնտու չէ Ռուսաստանին, որը Հայաստանում ստացել է գազի մենաշնորհ: Պուտինը Հայաստանի հետ կնքել է «Գազպրոմից» տարեկան 2,5 միլիարդ խմ գազ գնելու պայմանագիր, 2014-2018 թթ: Հայաստանը 2012 թ. կարողացել է գնել ընդամենը 1,8 միլիարդ խմ գազ: Դա նշանակում է, որ եթե Հայաստանը չկարողանա գնել 2,5 միլիարդ խմ գազ, ստիպված կլինի տուգանքներ վճարել:
Իրանին ձեռնտու է գազատարի անցկացումը Հայաստանով և Վրաստանով, և Թեհրանը փորձում է առաջ մղել այդ նախագիծը: Սակայն նա բախվել է Ռուսաստանի դիմադրությանը, որի արդյունքում Հայաստանը կարող է զրկվել սեփական տնտեսությունը զարգացնելու հնարավորությունից: Գազատարի անցկացման մասին պաշտոնապես չեն հայտարարել ոչ Իրանը, ոչ էլ Հայաստանը: Իրանը դժվար թե երկար համոզի Հայաստանին, և կարող է ընտրել Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհը, որոնք հաճույքով կներգրավվեն նոր նախագծերին, որոնք մեկուսացնում են Հայաստանը:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ