Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

«Կարող ենք ասել, որ փաստացի գործեց «և-և»-ի տարբերակը, բայց իրավաբանորեն՝ ոչ»

«Կարող ենք ասել, որ փաստացի գործեց «և-և»-ի տարբերակը, բայց իրավաբանորեն՝ ոչ»
03.12.2013 | 15:39

«Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ստորագրված թվով տասներկու պայմանագրերը, որոնք վերաբերում են թե՛ անվտանգության, թե՛ էներգետիկ, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային համագործակցության զարգացմանը, Հայաստանի առաջ լայն հնարավորություններ կբացեն: Այս այցով ամփոփվեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշերի վերջնական ամրապնդման փուլը, Հայաստանին հաջողվեց լավ հարաբերություններ պահպանել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական միության հետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցին, ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Նա նշեց, որ Հայաստանին հաջողվեց Մաքսային միությանն անդամակցությունը զուգորդել Եվրամիության ծրագրերի հետ, և դա կարող է օրինակ լինել Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար։ «Սա կարող է շատ լավ օրինակ դառնալ և՛ ՈՒկրաինայի, և՛ Արևելյան գործընկերության մյուս երկրների համար: Կարող ենք ասել, որ փաստացի գործեց «և-և»-ի տարբերակը, բայց իրավաբանորեն՝ ոչ: Հայաստանը կմտնի Մաքսային միություն և միևնույն ժամանակ Հայաստանի և Եվրամիության միջև տորագրված համաձայնագրով Եվրամիությունը կշարունակի հետևողական լինել այն ոլորտների նկատմամբ, որոնք վերջին երեք տարիների ընթացքում շարունակաբար զարգանում էին»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի դիրքերը կամրապնդվեն նաև ռազմական շուկայում, որովհետև Հայաստանը կարող է իրեն անհրաժեշտ զենքն անհրաժեշտ քանակով ձեռք բերել շուկայականից էժան գներով։ «Հայաստանը հնարավորություն է ստանում առանց Ռուսաստանի կառավարության միջամտության՝ անմիջականորեն զենք ձեռք բերել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության հիմնարկներից ռուսական գներով, ինչը նշանակում է զենքի անվերահսկելի քանակի ներմուծման հնարավորություն և ռազմական շուկայի մցակցության առավել լավ դիրքեր Ադրբեջանի նկատմամբ»,-նկատեց բանախոսը` ընդգծելով, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է:
Պատասխանելով հարցին, թե` Արցախի հիմնախնդրի հարթությունում Վլադիմիր Պուտինի այցը տվե՞ց անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, քաղաքագետն ասաց. «ՌԴ նախագահը հստակ ասաց` հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը բացառվում է»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ