Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Գներն աճում են անկառավարելի և անտրամաբանական ձևով»

«Գներն աճում են անկառավարելի և անտրամաբանական ձևով»
07.09.2013 | 17:00

Այսօր Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ և տնտեսագետ Սամվել ԱՎԱԳՅԱՆԸ «Զարկերակ» ակումբում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրեցին Հայաստանում առկա ապրանքային թանկացումները:

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում և ինչպիսի՞ թանկացումներ են սպառնում հայաստանաբնակ քաղաքացուն:

Ա.Պողոսյանի խոսքով, բոլոր երկրներում էլ գնաճ նկատելի է, բայց այլ երկրներում գնաճին զուգահեռ բարձրանում են նաև աշխատավարձերը: Մինչդեռ Հայաստանում գներն աճում են անկառավարելի ու անտրամաբանական ձևերով:

Նրա փոխանցմամբ` մեզ մոտ ամեն տարի արձանագրվում է 7-8 տոկոս գնաճ: Գնաճը, բանախոսի ներկայացմամբ, մեզ մոտ սխալ ձևով է հաշվարկվում: Գնաճի տեմպերը որոշվում են 400 ապրանքների շրջանակում, այն դեպքում, երբ 20-22 կենսական ապրանքների շրջանում պետք է արվի վիճակագրություն: «Այն, որ մեզ մոտ ներկրումը և արտադրությունը խիստ երկկենտրոնացված է, բոլորս գիտենք: Եթե մեկ մարդ ներկրում է ամբողջ շաքարավազի 98 տոկոսը, իսկ մնացած երկու տոկոսն էլի ինքն է ներկրում ուրիշ ազգանունով, ի՞նչ մրցակցության, ի՞նչ տնտեսական օրինաչափությունների մասին կարող է խոսք լինել»,-նկատեց նա:

Սամվել Ավագյանն էլ հավելեց, որ ներկա դրությամբ երեք տոկոս գնաճ ունենք.

Ավելի բարձր գնաճ արձանագրվել է 2011 թվականին` 11 տոկոսով: Թանկացում է նկատվում երեք ապրանքախմբում` միրգ (25 տոկոս), բանջարեղեն` (32 տոկոս), կոմունալ ծախսեր`(19). «Մենք, եթե հավատանք գյուղնախարարությանը, ապա դա նշանակում է, որ իսկապես այս ոլորտում լուրջ աճ կա: Միայն բուսաբուծության արտադրության մեջ կա ութ տոկոս աճ: Այս դեպքում մրգերի ու բանջարեղենների գները չեն կարող 25-32 տոկոսով բարձրանալ: Առաջացել է հակասություն` կամ այդ վիճակագրությունն է ոչ հիմնավոր, կամ իրենց գների հաշվարկն է ոչ ճիշտ կատարված»,-նշեց տնտեսագետը:

Տեղեկացանք, որ նվազման միտում ունի շաքարավազի գինը:

Մինչդեռ աշնանը սպասվում են նաև թանկացումներ` ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ