2013-ի ավագանու ընտրությունները որքան էլ համարվում են քաղաքային, միանշանակ է, որ խիստ քաղաքականացվել են, և պայքարը գնալով թեժանում է։ Ասվածի վկայություններից է, օրինակ,կոնգրեսի հայտարարությունը գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրված եկամուտների վերաբերյալ։ Կոնգրեսականները հարց են բարձրացնում, թե որտեղից նրան հիշատակված գումարներն ու շինությունները։ ՀԱԿԿ-ը նաև սպառնաց, թե ձեռքի տակ եղած տվյալները ներկայացնելու են դատախազություն։ Այստեղ են ասել. «Իրենց աչքի գերանը չեն տեսնում, ուրիշի աչքի փուշն են նկատում»։ Կամ էլ` ռուսը կասեր «чья бы корова мычала, а твоя бы молчала», ՀԱԿԿ դարձած նախկիններ, ապօրինի եկամուտներից խոսելուց առաջ լավ կլիներ, որ կոնգրեսը հետևեր ռուսի հայտնի հրահանգին` руки в брюки ու սեփական գրպանները մի լավ տնտղեր։ ՈՒ որքան էլ զարմանալի է, «շատ անսպասելի» կհայտնաբերեր, որ այդ գրպաններում են 91-ից փակված և թալանված արդյունաբերական հսկա գործարանները, անգամ թալանված վերելակները։
Տարոն Մարգարյանը տղամարդավարի հայտարարագրել է իր ողջ ունեցվածքը և նախկինների հանգով չի թաքցրել այն զոքանչի, կնոջ, մեկ այլ սանիկ-բարեկամի անունով։ Եթե մարդը` բարձրաստիճան պաշտոնյան, չի թաքցնում իր ունեցվածքն ու չի դողդողում, որ դրա մասին հանկարծ կիմանան, նշանակում է դրանք «լևի» չեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ