Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մորմազգի բույսերը մեծացնում են վնասը

Մորմազգի բույսերը մեծացնում են վնասը
01.11.2012 | 13:31

Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերվել է կարտոֆիլի վնասատու (ցեց): Սա, ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, նոր ի հայտ եկած վնասատու է: Այն Հայաստան է տեղափոխվել դրսի սերմերի միջոցով: «Այս հիվանդությունը մենք դեռ 2-3 ամիս առաջ ենք հայտնաբերել: Ցեցի դեմ միջոցներ են ձեռնարկվել, խնդիրը հսկողության տակ է վերցվել, ճշտվել է, թե որ գյուղերում վարակվածությունն ինչ աստիճանի է, ի՞նչ չափերի է հասնում վնասված կարտոֆիլը: Հարուցիչը մորմազգի բույսերն են: Այս ուղղությամբ քիմիական նյութերն այնքան մեծ ազդեցություն չեն ունենում, պայքարել կարելի է միայն նրանով, որ այդ տարածքում մորմազգի բույսեր չցանվեն»: Գ. Բաղիյանը տեղեկացրեց, որ, ցեցի հետ կապված, որոշ գյուղերի տրվել է ցորենի սերմացու, բնակիչների հետ տարվել է նաև բացատրական աշխատանք, «որ մորմազգի բույսերով ցանք կատարելու դեպքում վնասը կմեծանա»: «Նախընտրելի է նման մշակաբույսերով չզբաղվել, քանի որ վնասատուն սնվում է դրանցով, եթե չլինի այդ բույսը, վնասատուն չի սնվի ու չի զարգանա»,- ասաց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ