Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը նախագահ կընտրի

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը նախագահ կընտրի
09.06.2012 | 03:08

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն այսօր Ստամբուլում հանդիպում է անցկացնում՝ փորձելով նոր առաջնորդ ընտրել։ Մայիսին հրաժարական էր տվել խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը, որը կազմակերպությունը ղեկավարում էր կազմավորումից՝ 2011թ. սեպտեմբերից ի վեր։ Սիրիական ազգային խորհուրդը նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին համախմբող հիմնական կազմակերպությունն է։

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ