01.02.2013|
14:13
Ցնծա՛, աշխարհ հայոց, դարձյալ քարոզարշավ է, ու դարձյալ տանուլ կտանք, եթե հենց էս պահին չպահանջենք երաշխիքներ թեկնածուներից, թե չէ քսան տարի է` մեզ մաշկահանում են, իսկ մենք գլխահակ մրմնջում ենք մեր մաշիկների ծակի մասին։ Բարի, Րաֆֆին (ո՛չ Հռաֆֆին) և Պարույրը «ցնծագին Հայաստանի» տեսլականներն են փաթաթում մեր պարանոցին, դիմանալ է պետք, և պետք է թաշկինակի փոխարեն երեսսրբիչ ունենալ ծոցագրպանում։ Զի երջանկության արդյունքները սելավի են վերածվում, և ոչ մի թաշկինակ դրա դեմն այլևս չի առնի։