Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հենց այսպես էլ ապրում ենք

Հենց այսպես էլ ապրում ենք
29.09.2024 | 09:28

Օրը բաժանում եմ մի քանի փուլերի.

Արցունքների միջից «բարի լույս» եմ ասում՝ մտածելով՝ եթե բարի լույսն այս է, չարն ու դաժանը ո՞րն է (Տե՜ր, մեղա՜)։

«Հացի խնդրի» հարցն եմ լուծում, երբ պիտի իմ Տանը վաստակած հանգիստս վայելեի...

Երեկոյան հոգնած, հուսակտուր, թևաթափ, անզգա պառկում եմ իմ անկողնում, ինչպես խոնջացած ձիուն են կապում մարագում, ու բացում եմ կարոտիս, հիշողություններիս, ցավիս պարկը՝ միակ ոչ իրեղեն հարստությունը, որն իմն է, որտեղ տերն ու տիրականը ես եմ, որտեղ ամեն օր ես, հագնելով ամենագեղեցիկ շորերս, շտապում եմ սիրելի աշխատավայրս, գրկում սիրելի աշակերտներիս, ողջագուրվում սիրելի ուսուցիչներիս հետ, և սկսվում է ամենախելացի, ամենասպասված դասը՝ քո Հայրենիքի օրհներգով ու դրոշի ներքո, քո Հայրենիքի մասին ամենաերկար դասը, որը պիտի ռմբահարվեր, սպանվեր սեպտեմբերյան մի օր...

... Զուգահեռ ընթացող երկու իրականություն, որոնք երբեք չեն հատվում, որովհետև իրար ասելիք չունեն, որովհետև մեկը մերժում է մյուսին... որտեղ մեկում Մարդ ես, մյուսում՝ մարդաստվեր, որտեղ մեկում ապրելն է հաճույք, մյուսում՝ մեռնելը..

ՈՒ ես կապրեմ այդ երկու իրականություններում, մինչև բախվեն, ու ես փոշիանամ՝ անհող, անգերեզման...

...Ինձ համար չեն փոխվում օրերը, պարզապես ես դադարել եմ զգալուց...

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ