Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հանուն Ռուսաստանի հետ միութենական միավորման նոր շարժում հիմնադրվեց

Հանուն Ռուսաստանի հետ միութենական միավորման նոր շարժում հիմնադրվեց
06.02.2021 | 20:46

Այսօր տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը, որը վարում էր ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը։ Բացման խոսքի ժամանակ քաղաքական գործիչը նշեց, որ այսօր վտանգված է հայոց պետականությունը։

«Մեզ միտումնավոր տարել են պարտության, որը մեր վզին փաթաթել են ամբարտավան, տգետ, անփորձ, հպարտ իշխանությունները։ Այս ամենը մեզ հետ տեղի չէր ունենա, եթե մենք ամուր կանգնած լինեինք մեր քրիստոնեական արժեհամակարգի վրա»,- նշեց Մկրտչյանը՝ հընթացս փաստելով, որ մենք այսօր չունենք ազգային երազանք։ Մինչև իշխանափոխությունը, ըստ ՀԺԱՄ վարչության նախագահի, հայությունը կենտրոնացած էր արցախյան հարցի կարգավորման վրա՝ փորձելով ինքնորոշման հարցն առաջ տանել, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Փաշինյանը եկավ իշխանության և դրսի ուժային կենտրոնների միջոցով կեղծ արժեքներով սնեց հասարակությանը և կազմաքանդեց պետությունը, հարվածի տակ դրեց անվտանգային համակարգը։

Այս բարդ շրջանում, Վահրամ Մկրտչյանի դիտարկմամբ, մենք պետք է ռազմավարական գործընկերների հետ ամուր կապեր հաստատենք, հատկապես Ռուսաստանի։
Համագումարում ելույթ ունեցավ նաև «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, որ Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցեր չպետք է լինեն, դրանք օրենքով պետք է հետապնդվեն։ «Պատկան մարմինները, որոնք չեն զբաղվում դրանցով ևս պետք է օրենքով հետապնդվեն։ Իսկ Սորոսի գրասենյակ Հայաստանում ընդհանրապես չպետք է լինի»,- վստահ է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ միութենական միավորումը ենթադրում է անվտանգային համակարգ, կայուն խաղաղություն։


Մյուս բանխոսները ևս խոսեցին Հայաստանին պատուհասած խնդիրներից և կարևորեցին Ռուսաստանի հետ միութենական միավորումը։ Համագումարում ընդունվեց հայտարարություն և հաստատվեց հիմնադիր խորհրդի կազմը։ Իսկ միջոցառման ավարտին մասնակիցները քայլերթով գնացին դեպի կառավարության շենք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 85098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ