-
05.09.2016|
13:56
Ես միշտ չեմ հասկացել ցլամարտերը երկրպագողներին, փողոցով կատաղած ցլերի առջևից վազողներին, առավել ևս՝ գլադիատորական և դաժանությամբ հագեցած մարտերը, գլխատման, ինկվիզիցիայի, խարույկին հրկիզման տեսարանները նայողներին, դրանցով հրճվողներին, այդ ամենն արդարացնողներին: Գուցե այդ դաժանությունները նայելը մարդկային էակին բնորո՞շ է:
-
04.09.2016|
11:34
«Ապակե քաղաքը» նոր էր հրատարակել, իր ուրախությունն իր հետ նշում էինք։ Օղին, գինին, մյուս տարատեսակ խմիչքների հետ միասին՝ մեր ջահելության խենթաշար պարիսպը չէին կարողանում փշրել:
-
01.09.2016|
16:08
Շնորհավորում եմ գիտության օրվա և ուսումնական տարին մեկնարկելու առթիվ, մաղթում լուրջ առաջընթաց:
-
31.07.2016|
15:44
Սիրտս շատ է ցավում, սակայն ձեր մեկնումների կարիքը չունեմ, եթե նպատակը ինձ ապրել սովորեցնելը պիտի լինի։
Մենք անցանք այն ներքևի սահմանը, որից հետո մարդը դադարում է գոյություն ունենալ, այսինքն՝ մարդ լինել։
-
20.07.2016|
22:46
Մարդու հասցեին հեռակա կարող ենք ասել միայն այնպիսի խոսքեր, որոնք պատրաստ ենք կրկնել նաև այն դեպքում, երբ դուրս կգանք նրա հետ դեմ հանդիման, ընդ որում, եթե նրա ձեռքում անգամ զենք կհայտնվի: Հասկացաք, ինչ նկատի ունեմ:
-
17.07.2016|
16:58
Առավել ևս, Սեֆիլյանի կալանքից հետո էլ չերևաց, որ նա լայն աջակցություն ունի:
Գուցե նրա կողմնակիցներից մի քանիսը, որ դիմել էին այս արկածախնդրությանը, կարծում էին, թե բավական է իրենք նման մի բան անեն ու «կոչով դիմեն ժողովրդին», վերջ, հանրային դժգոհության տրամադրությունները իրենց ապահովելու են բազմահազար աջակիցներով:
-
16.07.2016|
12:08
Երեկ ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:
Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրի, աշխարհի և այդ կազմակերպության ուժեղագույն ու մարտունակ բանակներից մեկում է ռազմական հեղաշրջում կազմակերպվում, ուրեմն ՆԱՏՕ-ն այնքան էլ անխորտակելի, միասնական ու հզոր չէ, որքան թվում է:
-
12.07.2016|
14:33
Ապրիլյան ցավագին դեպքերից հետո թե՛ երկրի, թե՛ արտասահմանյան հազարավոր հիմնարկություններ և անհատ անձինք, նույնիսկ դպրոցներ ու մանկապարտեզներ մեծաքանակ գումարներ տրամադրեցին Արցախին:
-
10.07.2016|
12:51
Տղերք, բաց արեք դրախտի դուռը,
Նորերն են գալիս,
Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,
Երկիրն է լալիս։
-
01.07.2016|
10:35
Էս անցած գարնան հետ մահերը շատացան մեր երկրում:
ՈՒ գնում են ընտրյալ տղաները:
‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ