-
22.09.2023|
06:58
Արցախը մնաց միայնակ և, այլ ելք չունենալով, հանձնվեց: Մեծ քաղաքականության մեջ անբարոյականությունը սկզբունք դարձրած քամելեոնները թքեցին մի բուռ ժողովրդի իրավունքների վրա: Բայց վերևն Աստված կա, և կա նաև բումերանգի հայտնի գործոնը՝ մի օր իրենց ճակատին կստանան կործանիչ հարվածը:
-
21.09.2023|
22:31
Օդը շնչահեղձ է լինում.
Էլ չի շնչում օրը...
Միայն լսվում է իրականության հառաչանքը...
-
21.09.2023|
20:10
...Հայաստանը անորոշութեան եւ անտարբերութեան ամպերով է ծածկուած. իսկ արիւնաքամ դարձած Արցախը ամրօրէն կը մնայ պատնէշի վրայ: Պատի՛ւ իրեն: Արցախը մեր ժողովուրդի իրաւունքներուն ու Հայաստանի ամբողջականութեան, անվտանգութեան եւ անկախութեան պաշտպանութեան առաջին ճակատն է. պէտք է զայն ամէն գնով պահել ամուր:
-
21.09.2023|
17:14
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, շատ ուժեղ ազգային տոն է՝ Տեր-Պետրոսյան Լևոնի անկախության տոնը: Այս առիթով պետք է ասեմ, որ սեպտեմբեր ամիսը հայ ժողովրդի վրով չի, պարզապես սև ամիս է:
-
21.09.2023|
16:29
Ծիծաղելին այն է, որ Հայաստանում բնակվողները, ովքեր հոգու խորքում ուրախ են Արցախի հանձնման առիթով և հուսով են, որ ապրելու են խաղաղ ու անվտանգ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ իրենք են...
-
21.09.2023|
16:02
Ասում են՝ իմաստուն ազգ ենք։ Ախր, ո՞նց կարող ենք իմաստուն լինել, երբ միշտ նույն ծուղակն ենք ընկնում, նույն փոսը։ Հիմա, 3 տարի առաջ, 100 տարի, 150 տարի առաջ։ Ո՞նց ա հնարավոր ամեն անգամ սենց ղեկավարներ բերել կարգել սեփական գլխին, կուրորեն հավատալ «դաշնակիցներին»...
-
21.09.2023|
15:55
Պատկերացրեք, թե որքան կորուստներից կարող էինք խուսափել, եթե 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունենային, և Նիկոլը դադարեր կառավարել երկիրը։ Պատերազմը կարող էր դադարեցվել հոկտեմբերի 19-ին, Հադրութն ու Շուշին մերը լինեին, հազարավոր կյանքեր կփրկվեին։
-
21.09.2023|
15:11
Ամենաճշմարիտ քրիստոնյան հայանուն թափոնն է: Երբ ինքնամոռաց պնդում է, որ Էրզրումից մինչև Հադրութ Քոչարյանն է հանձնել, ակամա կասկած է ընկնում մեջդ ու խնդրում ես ասել, թե այդ ե՞րբ ու որտե՞ղ է տեսել, որ Քոչարյանը հող է հանձնել:
-
21.09.2023|
14:06
Սիրելի բարեկամներ
Ազգովին, շատ դժուար օրերու մէջ ենք։ Ճնշուած, հոգեպէս եւ ֆիզիքապէս բեռնաւորուած՝երբ յոյսի նշոյլներ շատ չեն երեւնար ազգային մեր կեանքի ներկայի եւ երեւի մօտակայ հորիզոնէն անդին։ Արցախի մեր քոյրերուն եւ եղբայրներուն կրած տառապանքը մեծ է։ Բաւարար է նայիլ նկարներուն, մանուկներուն արցունքներուն եւ իրենց անմեղ աչքերուն եւ չի յուզուիլ...։ Ու տակաւին տագնապիլ...։
-
21.09.2023|
13:25
Դուք չհասկացաք ամենապարզը` էս պատերազմը չի ավարտվում Արցախում ու չի ավարտվելու սահմանին: Այս պատերազմը վերջնական կավարտվի Երևանում կամ Բաքվում։