ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԲԱՐԳԱՎԱՃԻ» ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

«ՔՈՉԱՐՅԱՆԸ  «ԲԱՐԳԱՎԱՃԻ» ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
31.01.2012 | 00:00

ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր)
-Պարոն Գասպարյան, մեծամասնականով առաջադրվելո՞ւ եք:
-Առաջադրվելու եմ:
-Շուկայի, գյուղապետի, կրակոցների պատմությունը Ձեզ չի՞ խանգարելու:
-Չկան նման պատմություններ. ինչ վերաբերում է կրակոցներին, դրանք իմ տան հետ կապ չունեն, պարզապես այն փողոցում են տեղի ունեցել, ուր ես ապրում եմ:
-Ի՞նչ եք կարծում` ինչով կավարտվի ԲՀԿ-ՀՀԿ «ազգային-ազատագրական ճակատամարտը»:
-Երբեք չէի ասի, որ կա ճակատամարտ, ընդամենը քաղաքական պայքար է:
-Ասում են` շատ լարված են նաև Ձեր և «կոնկուրենտ ֆիրմայի»` Նահապետ Գևորգյանի հարաբերությունները:
-Իր հետ որևէ անձնական խնդիր չկա, մերը ևս ընդամենը քաղաքական պայքար է:
-Սասուն Միքայելյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը եղել է իր հրամանատարը, մարտական ընկերը, որպես երկրապահ, Ձեր հրամանատարը նո՞ւյնպես նա է:
-Սերժ Սարգսյանը եղել է մեր պաշտպանության նախարարը, մեր մարտական ընկերը, ես նրան միանշանակ ընդունում եմ որպես մարտական ընկերոջ, որպես ավագ ընկերոջ, որպես նախարարի:
-Մոռացաք երկրի նախագահ լինելը:
-Իհարկե, իհարկե, նաև որպես երկրի նախագահի:
-Սասունն ասում է` Հրազդանի ընտրություններում Դուք պաշտպանելու եք իր թեկնածությունը. դա ԲՀԿ-ի՞ որոշումն է:
-Այո, ես պաշտպանելու եմ իմ մարտական ընկեր Սասունին: Եվ էդտեղ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա. ԲՀԿ-ին թողնենք հանգիստ, որովհետև ես որպես անհատ-ազատամարտիկ եմ այդ որոշումը կայացրել:
-Իսկ եթե Ձեր և Սասունի մարտական ընկերը` ավագ ընկեր Սերժ Սարգսյանն ասի` քաղաքական կայունությունն ավելի վեր է, Ռուստամ, քան ամբիցիան, ի՞նչ կանեք այդ ժամանակ. կհանե՞ք Ձեր թեկնածությունը:
-Ինձ չի թվում, որ Նահապետ Գևորգյանն ավելի շատ կայունության կողմնակից է, քան ես: Եվ ապա, ինքս ԲՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարն եմ, և ենթարկվում եմ իմ կուսակցության որոշմանը: Իմ կուսակցության ղեկավարը եթե կասի` հանիր թեկնածությունդ, ես կհանեմ:
-Բա Ռոբերտ Քոչարյա՞նը. ասում են` նա էլ «ասող» է ԲՀԿ-ում:
-Չկա նման բան: Անձամբ Գագիկ Ծառուկյանն է այդ մասին ասել մեր խորհրդակցության ժամանակ. որ շատ է շոշափվում խոսակցությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի կողքին կամ գլխին է, ինչպես մեկնաբանում են լրագրողները, սակայն նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ» կուսակցության հետ ոչ մի կապ չունի:
-Մի՞թե: Ա՛յ-ա՛յ-ա՛յ: Հենց այդպես էլ ասե՜լ է: Չէի պատկերացնի, որ Գագիկ Ծառուկյանը նման բան կասեր: «Կանյաչնիում»: Հունվարի 12-ին: ԲՀԿ քաղխորհրդի նիստում, ուր հավաքել բոլորին ու, բացի կուսակցության պլատֆորմից, մեծամասնականի մասին իր տեսլականից, ասել է` Ռոբերտ Քոչարյանը երբեք չի օժանդակել, չի հովանավորել ԲՀԿ-ին, ու նա չի ղեկավարելու ԲՀԿ համամասնական ցուցակը:
-Այո, այո, էդպես է մեր կուսակցության առաջնորդն ասել, ու գիտենք, որ մեր առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը:
-Դո՛ւ ասացիր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ