ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Անկուսակցականներ հայոց աշխարհի, միացե՛ք»

«Անկուսակցականներ հայոց աշխարհի, միացե՛ք»
25.09.2009 | 00:00

Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ թիվ 10 ընտրատարածքում (որտեղից մեծամասնական ընտրակարգով 2007-ին պատգամավոր էր ընտրվել գործարար Խաչատուր Սուքիասյանը) պատրաստվում է առաջադրվել քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Մեր աշխատակիցը դիմեց նրան` խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունները։
-Եվ այսպես, Դուք մտադի՞ր եք առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում։
-Այո՛, ես Ռուբիկոնն արդեն անցել եմ` քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու խնդրանքով ինձ դիմած նախաձեռնող խմբին տվել եմ իմ սկզբունքային համաձայնությունը։
-Ովքե՞ր են Ձեզ դիմել։
-Նրանք այսօր ամենամեծ և իրենց ներուժով դեռևս չբացահայտված ամենահզոր հասարակական խմբի` անկուսակցականների ներկայացուցիչներն են, այն հին երևանցիներն են, ովքեր չընդունեցին «քաղաքական պլյուրալիզմի» անվան տակ հանդես եկող ժամանակակից ոհմակների հատվածապաշտությունը, միջկուսակցական և, ինչո՞ւ ոչ, նաև ներկուսակցական գզվռտոցում սեփական պատառն ամեն գնով փախցնելու համար համաքաղաքացիներին զոհաբերելու նրանց պատրաստակամությունը։ Դրանք այն հայերն են, ովքեր չեն վստահում գործող կուսակցություններից և ո՛չ մեկին, սակայն պատրաստ են ուս ուսի կանգնել իրենց նման անշահախնդիր երևանապաշտների կողքին` կիսելով նրանց զգացմունքներն ու մտահոգությունները։ Դրանք այն երևանցիներն են, ովքեր երբեք չեն համակերպվի զարհուրելի փաստի հետ. 2008-ի հետընտրական ժամանակաշրջանում իշխանության և ընդդիմության կոշտ դիմակայության պատճառով զոհվեցին որևէ կուսակցության, որևէ քաղաքականացված ոհմակի հետ կապ չունեցող, միմիայն հարազատ քաղաքին և համաքաղաքացիներին նվիրված, Երևանում կատարվող ցանկացած իրադարձության նկատմամբ ոչ անտարբեր ու սրտամոտ տղերքը։ Այս ահավոր պատմության մեջ միակ զոհերը հենց նրանք էին` ոհմակային մտածելակերպից հեռու, բայց ոհմակային մտածելակերպին զոհ գնացած լուսավոր տղերքը։ Եթե այսօր մեր հասարակության ամենամեծ հատված անկուսակցականները չհամախմբվեն մերձավորի արյան գնով քաղաքական ավար անելու պատրաստ գիշատիչ կուսակցական ոհմակների ախորժակը սանձելու վճռականությամբ, մարտի 1-ի ողբերգության կրկնությունը` հերթական հանձնաժողովական «քյասթըմով», ինքնաներումներով ու համաներումներով հանդերձ, անխուսափելի է։ Միակ այլընտրանքը հանրության համախմբումն է ոչ թե կուսակցական ոհմակների ու նրանց պարագլուխների, այլ հասարակության շահերն արտահայտող և հատվածապաշտությունը մերժող հանրային տրիբունների շուրջ։ Ահավասիկ, իմ կարգախոսն է` «Անկուսակցականներ հայոց աշխարհի, միացե՛ք»։
-Ի՞նչ կասեք Ձեր հնարավոր մրցակիցների մասին։ Ովքե՞ր կհամաձայնեն Ձեզ ձեռնոց նետել։
-Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե էլ ով է առաջադրվելու։ Իմ իրական մրցակիցներն այն հույսերն ու հավատն են, որոնք ինձ հետ կապում են իմ հայրենակիցները։ Դա մի բեռ է, որը ես պարտավոր եմ շալակել և կրել իմ ուսերին այնքան ժամանակ, որքան ուժերս կհերիքեն։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ