«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՁԵՌՔԻ ՏԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»

«ԱՆՁՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՁԵՌՔԻ ՏԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»
05.11.2010 | 00:00

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ (ՀՀ մշակույթի նախարար )
-Օրերս մի շարք մշակութային խմբերի ղեկավարներ անդամագրվել են ԲՀԿ-ին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին։
-Իսկ ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս. համալրեցին, համալրեցին։ Այդ տեղեկությունն ինձ առանձնապես չի հետաքրքրում։ Նրանք ոչ թե համալրեցին, այլ արդեն համալրված էին։ Բայց սա օրակարգի խնդի՞ր է այսօր։
-Այնքանով է օրակարգային, որ մշակույթի ներկայացուցիչները դառնում են կուսակցական, պատճառաբանելով, որ Դուք համապատասխան ուշադրություն չեք դարձնում իրենց։
-Մեր համակարգում կան շուրջ 80 ՊՈԱԿ-ներ։ Երբ տեսնում ես, որ նրանք այն ՊՈԱԿ-ների տնօրեններն են, որոնց շատ հաճախ նկատողություններ ես անում, հասկանում ես, որ այս քայլը ոչ առերես, միջնորդված պատասխանելու ձև է։ Դրանից նրանց որակը չբարձրացավ, բոլորս էլ տեսնում ենք` իրականում ինչի մասին է խոսքը։
-Ասել է` նրանք նեղացել են Ձեզնից ու դիմել «ԲՀԿականացման» քայլին։
-Եթե մարդիկ ուզում են քննարկել իրենց խնդիրները, պատասխաններ, օժանդակություն ստանալ, ուրեմն ի՞նչն է նրանց խանգարում։ Ոլորտ է, մեկը կարող է դժգոհ լինել, մեկը` գոհ, մեկը կարող է իր դժգոհությունն ինչ-որ կերպ արտահայտել։ Եթե մշակույթի գերատեսչության անուշադրությունից են բողոքում, միանշանակ անարդարացի է։ Պետք է ուղղակի վերցնել բոլոր տարիների բյուջետային հատկացումները և համեմատել վերջին տարիների հետ։ Բայց սա չի նշանակում, որ պետությունն ի վիճակի է բոլոր հոգսերն իր վրա վերցնելու։
-Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում մշակույթի ոլորտի կուսակցականացմանը։
-Ինքս անկուսակցական եմ, ՀՀԿ քվոտայով եմ զբաղեցնում նախարարի պաշտոնը։ Կարծում եմ` կուսակցականությունը մշակույթի ոլորտում չպետք է մասսայականություն կրի, որովհետև այստեղ կա մի չափանիշ` ստեղծագործական որակը։ Սակայն բոլորը, որպես անհատներ, ունեն իրենց ընտրության իրավունքը, բայց մշակույթի նախարարը կադրերի ընտրության հարցում չի կարող դա ուղենիշ դարձնել։ Սա է պատճառը, որ ինձ վստահել են համակարգը որպես անկուսակցականի։ Չի կարելի ընտրություն կատարելով օգտագործել ձեռքի տակ եղած ռեսուրսը, ինչպես «Տկզար» համույթի պարագայում է։
-Ըստ խոսակցությունների, Դուք մեղադրել եք նորաթուխ կուսակցականների, թե ինչո՞ւ ԲՀԿ-ին են անդամագրվել, այլ ոչ թե ՀՀԿ-ին։
-Այդպիսի բան չկա։ Որտեղի՞ց է այդ վարկածը շրջանառվում։ Այսօր ամենից հեշտը բարոյականությունից կուսակցական դաշտ տեղափոխվելն է։ Ես ընդհանրապես այդ խնդիրը չեմ արծարծել։ Ասել եմ մի բան ու կասեմ` անձնական նպատակներով չի կարելի օգտագործել ձեռքի տակի պետական ռեսուրսները։ Իմ խոսքը եղել է մի համույթի վերաբերյալ, այլ խնդիր չի եղել։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ