«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
01.02.2011 | 00:00

...թե Տիգրան Կարապետյանի վերջին հանրահավաքից հետո նրա դուռն են գալիս զանազան բանագնացներ քաղաքական տարբեր ճամբարներից։ Լայն հանրության համար այդ հանդիպումների նյութը քաղաքական կոնսուլտացիաներն են, իսկ բուն պատճառը մեկն է` օգտվել Կարապետիչի ամբոխավարությունից — իրենց շարքերում հավաքագրել նրա ընտրազանգվածը։ Սակայն «չար լեզուները» պնդում են, թե «հանուն արդարության պայքարող նոր մարտիկն» անչափ շատ է պարտական իշխանություններին — չափազանց խոցելի է, որպեսզի դուրս գա թույլատրելիի շրջանակներից։

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ