-
25.12.2012|
16:45
ԱՄՆ շատ շրջաններ պատրաստվում են ուժգին քամիների, որոնք կարող են շարունակվել մի քանի օր։
Կալիֆոռնիայում արդեն առատ ձյուն է տեղացել, որոշ հատվածներում ձյան ծածկույթի հաստությունը հասնում է մինչև երկու մետրի։
-
25.12.2012|
16:44
Քուվեյթի իշխանությունները մտադրություն են հայտնել իրենց երկրում անցկացնել Սիրիայի հումանիտարի ճգնաժամի հարցով միջազգային համաժողով։ Ավելի վաղ նման համաժողով անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
-
24.12.2012|
11:32
Չինաստանի մայրաքաղաքում վերջին տասնամյակի ամենասառնաշունչ ձմեռն է։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր առավոտյան Պեկինի հարավում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան։ Անցած հանգստյան օրերը նույնպես լուրջ փորձություն էին քաղաքի կոմունալ ծառայությունների համար։
-
24.12.2012|
11:30
Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են չորս ոստիկանի, որոնք Միչոական նահանգում հայտնվել էին շրջափակման մեջ։ Այստեղ շարունակվում է պատերազմը թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների միջև։
-
24.12.2012|
11:29
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան։ Այստեղ նա երկրի ղեկավարության հետ ծրագրում է քննարկել ռազմական և առևտրային գործակցության հարցեր։
-
24.12.2012|
11:27
Քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության համար հավասար է ինքնասպանության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես չեմ հավատում, որ Սիրիան կօգտագործի քիմիական զենք։ Դա կդառնա քաղաքական ինքնասպանություն կառավարող ուժի համար»,- ասել է Լավրովը «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
-
24.12.2012|
11:25
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ 69-ամյա Ջոն Քերին նշանակվել է պետքարտուղար: Նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, և դեմոկրատները, և հանրապետականները պատրաստակամ են ձայները տալ նրա օգտին:
-
24.12.2012|
11:24
Դեկտեմբերի 15-ին և 22-ին երկու փուլով Եգիպտոսում անցկացված հանրաքվեի տվյալներով` եգիպտացիների 63 տոկոսը կողմ է նոր սահմանադրությանը, 36-ը` դեմ:
-
24.12.2012|
11:22
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ավարտել է առաքելությունը: ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը համանախագահի պաշտոնում եռամյա գործունեության համար շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում:
-
24.12.2012|
11:20
Վարչապետ Մարիո Մոնտիի հրաժարականից հետո Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն իր նստավայրում խորհրդակցությունների շարք է սկսել երկրի Սենատում և Պատգամավորների պալատում ներկայացված քաղաքական ուժերի հետ: