Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԳՆԱՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ»

«ԳՆԱՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ»
02.12.2011 | 00:00

ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
(Արարատի մարզպետ)


-Պարոն Բարսեղյան, խոսակցություններ կան, որ Ձեզ կամ պետք է պաշտոնանկ անեն, կամ տեղափոխեն Սյունիքի մարզ:
-ՈՒրիշ հարց չունե՞ք. Սյունիքի մարզում մարդն իր տեղում աշխատում է:
-Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի աշխատանքը, նրա համար եմ հարցնում, որ Սյունիքը Ձեր «չադան» էր, չէ՞:
-Նորմալ եմ գնահատում: Նորմալ հարաբերություններ ունենք: Շատ նորմալ: Նաև ընկերական հարաբերություններ ունենք, և իմ կոլեգան շատ լավ էլ աշխատում է, բնակչությունն էլ իրեն ընդունում է:
-Իսկ ինչպե՞ս եք Ձեզ զգում Ձեր մարզում` մարզպետի պաշտոնում:
-Նորմալ եմ զգում, շատ լավ եմ զգում, շատ լավ է, աշխատասեր ժողովուրդ են, աշխատանքները շատ լավ կատարվում են, բավականին նպաստավոր տարի էր այս տարի, և ընդհանուր առողջ մթնոլորտ է ձևավորված:
-Արարատի մարզո՞ւմ:
-Մարզպետարանում, աշխատանքներում:
-Մասիսի քաղաքապետարանում ինչ-որ բան եղավ:
-Նա քաղաքապետարանի աշխատողի որդի էր:
-Չէ՛, ասում են` ընտրական հանձնաժողովի նախագահի որդի էր:
-Ես չգիտեմ մանրամասների մասին:
-Տեղյակ չեք:
-Չեմ: Մարզպետարանից հարցրու, համայնքներից հարցրու, գյուղատնտեսությունից հարցրու. ես 2000 թվականից ոստիկանությունից դուրս եմ եկել, չեմ հետաքրքրվում: Ո՛չ մի բանով: Չեմ հետաքրքրվում: Անկեղծ եմ ասում: Հետո էլ ասեմ, որ ես նորմալ, ջերմ հարաբերությունների մեջ եմ և՛ Հովիկ Աբրահամյանի, և՛ Ալիկ Սարգսյանի հետ:
-Ինչպե՞ս վերաբերվեցիք նրանց պաշտոնանկություններին:
-Իրենք պաշտոնանկ չեն եղել, այլ աշխատանքի են տեղափոխվել. Հովիկ Աբրահամյանն իր ցանկությամբ դուրս է եկել, շտաբի աշխատանքները ղեկավարելու համար, պարոն Սարգսյան Ալիկն էլ գնացել է նախագահի կողքին լինելու, որպեսզի, ուրեմն, նախագահի աշխատանքները լավ կազմակերպելու համար:
-Կարծում եմ, որ մարզում շատ լավ են նաև ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները: Եթե միասին չգնան, պայքարն ինչպիսի՞ն կլինի մարզում:
-Դեռ վաղ է այդ մասին խոսել:
-ՀՀԿ մարզային խորհրդի անդամ եք, որքա՞ն ձայն կբերեք Ձեր` ՀՀԿ կուսակցությանը:
-Դե, անլուրջ մարդը կարող է այդպիսի տոկոս նշի:
-Բա եղա՞վ, բա ո՞նց եք զինվորից գեներալ դարձել. պիտի ամեն հարցում գեներալի ձգտել. քաղաքագիտորեն ձևակերպած` 50+1 կոնֆիգուրացիայով:
-Չէ, ես չեմ կարող հիմա ասել` ինչքան տոկոս:
-Դաշնակցականների հե՞տ ոնց եք:
-Նորմալ:
-Ասում են` Արամայիս Գրիգորյանին պատրաստում էին Ձեր փոխարեն մարզպետ «տալ»:
-ՈՒնեմ խորին հարգանք Արամայիս Գրիգորյանի նկատմամբ:
-Իսկ Մանվել Գրիգորյանի որդու` Կարենի՞ նկատմամբ ինչ վերաբերմունք ունեք… Պահո՜, պարոն Բարսեղյան, տեսնո՞ւմ եք` միայն Գրիգորյանները «աչք ունեն» Ձեր աթոռի վրա:
-Նորմալ վերաբերմունք ունեմ, հավերժական նորմալ. հավերժական ղեկավարներ չեն լինում, երբ ժամանակը գա, ինձ ասելու են` շնորհակալություն, և իմ տեղն ով էլ գա, ինձ համար «ունդունելի» է լինելու:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ