...թե Օսկանյանի ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը դառնալու հանգամանքից ԲՀԿ «անմիջական» կուրատոր, համատեղությամբ խնամի Հովիկ Աբրահամյանի սիրտը շատ-շատ է նեղված:
Սա նրան հետապնդող վերջին քաղաքական անհաջողություններից «ամենաաբիդնին» է:
ԱԺ խոսնակի պաշտոնի հրաժարեցումից, վարչապետական նկրտումների չիրականացումից հետո նա հույս էր փայփայում, որ ԲՀԿ «ջանքերի» միջոցով իրեն ինչ-որ բան կհաջողվի էս աշխարհում: Կկարողանա Սերժից հեռանկարային ինչ-որ խոստում պոկել: Հիմա, փաստորեն, դրանից էլ զրկվեց: Որովհետև Օսկանյանի կենդանի ներկայության պարագայում նա այլևս առաջվա նման չի կարողանա իր ուզածով, իր նպատակների համար մանիպուլացնել ԲՀԿ-ն:
Մնում է մեկ ելք` կրկին փարվել Սերժ Ազատիչի կրծքին:
Կթողնի՞: Փարվել: