«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՂԱՐԱԲԱՂԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ»

«ՂԱՐԱԲԱՂԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ»
14.06.2011 | 00:00

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ)
-Հայաստանում տարածված տեսակետ կա, թե ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններից Ղարաբաղը մեկուսացրել են։ Ղարաբաղում կա՞ այսպիսի տպավորություն։
-Հիմնականում` ոչ։
-Այսօրվա բանակցությունների ընթացքը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է։
-Սպասումների փուլում ենք։
-Ինչքա՞ն պիտի ձգվի այդ փուլը։
-Կարծում եք` վեց ամսում ԼՂՀ-ի անկախությունը պիտի ճանաչվի՞։
-Կազանից առաջ ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Ոչ մի սպասելիք չունեմ, քանի որ Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ ամրագրված կլինի, որ խնդիրը պիտի բացառապես խաղաղ ճանապարհով լուծվի։
-Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, թե շուտով կողմերը մեծ պայմանագրի վրա են աշխատելու։
-Դա ընդդիմության կարծիքն է։ Ընդդիմությունն էլ հենց նրա համար է, որ այդպիսի բաներ ասի։
-Ղարաբաղի համար ո՞ր փաստաթուղթը կլինի ընդունելի։ Հնարավո՞ր է` միայն Ադրբեջանի և Հայաստանի ստորագրությամբ այն լինի։
-Մեզ համար ամենաընդունելի փաստաթուղթն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը հայտարարի, թե ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը։ Սա հնարավորություն կստեղծի երկու հանրապետությունների առօրեական խնդիրները լուծելու բանակցությունների միջոցով։ Այսօր, դժբախտաբար, բավականին հեռու ենք այդ իրավիճակից։ Երկրորդեմ` Ղարաբաղում հասարակական, քաղաքական ուժերի նպատակն է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի անկախության փաստացի ճանաչումը։ Սա կկասեցնի աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շահարկումը, ինչպես նաև հակամարտության իրական կողմերն իրենց հուզող հարցերը անմիջականորեն կքննարկեն երկկողմ բանակցությունների մակարդակում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկա սահմանազատում անցկացնելու հարց։ Խնդիրն այն է, թե որքանով Ղարաբաղի հայությունը կընդունի կամ չի ընդունի Ադրբեջանին։
-Ո՞ր փուլից պետք է Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ նստի, որպես լիարժեք բանակցային կողմ։
-Բոլոր փուլերից։
-Փաստացի, այսօր այդպես չէ։
-Այսօր Հայաստանը միջնորդություն է իրականացնում, որպեսզի հակամարտության իրական կողմերը բանակցային սեղանի շուրջ նստեն։ Որքան է սա հաջողվում, պայմանավորված է Ադրբեջանի քաղաքականությամբ, իսկ ներկայումս Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքերից է հանդես գալիս։
-Հայաստանի ներքաղաքական կյանքում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ընդդիմություն-իշխանություն տանդեմում։ Հետաքրքիր է` Ղարաբաղում ներքաղաքական դրությունն ինչպիսի՞ն է։
-Հայաստանում այդ ամենը պայմանավորված է նախընտրական շրջանով։ Մենք այդ փուլն արդեն անցել ենք։ Ղարաբաղում չկա ընդդիմություն, իշխանություն։ Բոլորը միասնական, միակամ կարծիք ունեն, չնայած մարտավարական որոշ հարցերում տարբերություններ կան։ Անցյալ տարի մեզ մոտ էլ Հայաստանի այսօրվա վիճակի պես էր, որը մենք բարեհաջող հաղթահարեցինք։ Հույս ունեմ` Հայաստանն էլ այդ քննությունը լավ կհանձնի։ Ըստ էության, ներքաղաքական սուր խնդիրներ չունենք, քանի որ 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորվեց փոխհամաձայնություն, ու քաղաքական ակտիվ ուժերը հանդես եկան գործող նախագահի թեկնածության պաշտպանությամբ, ինչը հանգեցրեց այսօրվա ներքաղաքական «ստատուս քվոյի» պահպանմանը։
-Ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը ԼՂՀ-ի նոր ձևավորված ԱԺ-ի, ընդհանրապես իշխանությունների հանդեպ։
-Կարծում եմ` արտառոց բաներ չկան։ Եթե անգամ հասարակական վերապահումներ կան, դրանք դեռ քաղաքական տեսակետի չեն վերածվել։ Երկիր, որը միջազգայնորեն ճանաչված չէ, ունի տնտեսական, սոցիալական խնդիրներ, հնարավոր է` որոշակի խավեր տարվող քաղաքականությանը վերապահումով մոտենան։ Իհարկե, Ղարաբաղում կան քաղաքական ուժեր, որոնց ակնկալիքները լրիվ ծավալով չեն բավարարվում, բայց պետությունը սոցիալական իրավիճակի բարելավումն իր օրակարգի առաջնային հարցերից մեկն է համարում։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ