ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆեյք խաղաղություն

Ֆեյք խաղաղություն
20.01.2024 | 09:30

Խաղաղության պայմանագիրը չի կարող միակողմանի լինել։ Այս ֆեյք խաղաղությունը մի կողմ

ունի, և այդ մի կողմում իրար փոխլրացնելով են գործում երկու թյուրքակենտրոններ։

Մեզ ՀԱՅԿԱԿԱ՛Ն կողմ է պետք։

Պետության ղեկավարի պարտականությունն է.

*ապահովել երկրի անվտանգությունը,

*ունենալ պետության շահերից բխող դիվանագիտություն,

*անվտանգային արդյունավետ քաղաքականությամբ երաշխավորել պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Եվ սրանք պարտականությունների մի մասն են ընդամենը։

Մեր երկրի պարագայում, ունենք ճիշտ հակառակ իրողությունը։

Դրածոն հստակորեն ձախողման է տանում բոլոր գործընթացները ասելով. «...ես գնում եմ այդ (խաղաղության) ճանապարհով և հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը», սրանով ուղղակիորեն Ալիևի կամքին է հանձնում ամեն ինչ, այն դեպքում, երբ վերջինս հայտարարում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու, անգամ Երևանը զավթելու իր ծրագրերի մասին։

Այս մեթոդիկան, իհարկե Ալիևի համար շահեկան է նաև քարոզչական տեսանկյունից, մի կողմից այս դրածոն է սատարում իրեն, մյուս կողմից առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում դիվիդենտներ է շահում։

Մասնավորապես ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքին ևս, այն դեպքում, երբ Ալիևը բացառում է մեր երկրի ինքնիշխան տարածքներից իրենց դուրս գալը, անթաքույց ցուցադրելով իր զավթողական քաղաքականության օրակարգը, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմի անոնս, այս ապիկարը, համառորեն ժողովրդին խաբելով, համոզում է, թե անհնար է Ադրբեջանին 32 հայկական գյուղերի կենսական նշանակության տարածքների հետվերադարձի պահանջ ներկայացնելը, քանի որ իբր դժվար է հստակ հասկանալ, թե որտեղ է ֆիզիկապես ավարտվում սահմանը ընդհանրապես, օրինակ` Արծվաշենինը մասնավորապես։

Արդյունքում Ալիևը մաքսիմալիստական ագրեսիվ քաղաքականություն է վարում, հավակնելով զավթել նաև Երևանը, իսկ սա իր քաղաքական աճպարարությամբ, ժողովրդին իր և Ալիևի կողմից պարտադրված պարտության հետ համակերպվելու քարոզ է անում` լեգիտիմացնելով Ալիևի քայլերն ու նկրտումները։

Ա՛յ, սա է սրանց պասերով «խաղաղությունը»։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ