Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սևաչյա իմ տխուր Շահանե՛

Սևաչյա իմ տխուր Շահանե՛
05.01.2024 | 06:55

Շահանե՛, սևաչյա իմ տխուր Շահանե՛,

Շահ Նամեն շուրթերիս հարավից ես եկա,

խոնարհմամբ թովչանքիդ` լոկ քաջանց այն վայել

ու անզուսպ անձկությամբ` ծնկներիդ հեկեկա՜մ:

Տարագիր պոետիս բախտը լա՞մ` չգիտեմ,

թե արդեն որբացյալ հովերի իմ լեռան.

վա՛խ, օտար այս եկրում, ուր վերջից հետինն եմ,

կամ «օտար» այն երկրի` երազներն ուր մեռա՛ն:

Շահանե՛, սևաչյա իմ հպա՛րտ Շահանե,

չպարտվող իմ ոգուն` ա՛ռ, նեցուկ դու եղիր,

կծաղկի՛ իմ խոսքը վաղ թե ուշ` հա՛խ մե՜կ է

ու մեկեն կպոկվենք այս զազիր կեղևից:

Այլ եզերք ու այլ ափ` հեքիաթից էլ այն կողմ,

իրավ կա՛, սևահոն իմ կարո՜տ Շահանե՛,

սերն անուշ թե լինի` սևասիրտ ոչ մի հողմ

չի կարող սասանել և ոչ էլ` մեզ ... վանե՜լ:

25.08. 2014 թ.

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3326

Մեկնաբանություններ