ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

2024 թվականն ավելի ծանր է լինելու

2024 թվականն ավելի ծանր է լինելու
27.12.2023 | 06:58

ՈՒկրաինայի պարտությամբ ավարտվում է Արևմուտքն ընդդեմ Ռուսաստանի տաք պատերազմի առաջին փուլը, որը միանշանակ Արևմուտքի պարտությունն է առաջին փուլում: Երկրորդ տաք փուլին Արևմուտքը Ռուսաստանի դեմ կհանի ծանր հրետանի՝ ի դեմս Թուրքիայի, Ճապոնիայի և Լեհաստանի:

Թուրքիայի տարբեր ոլորտներին Արևմուտքի ծանր աջակցությունը, Ճապոնիայի ռազմական բյուջեի եկող տարվա թիվը, Լեհաստանի նոր իշխանությունը, որը շուտով կփորձի Արևելյան Եվրոպայում ձևավորել նոր բլոկ, վերը նշվածի մասին է:

2024 թվականն ավելի ծանր է լինելու:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 4496

Մեկնաբանություններ