Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հնդկական աշխատուժը հասավ Բերդի սահման

Հնդկական աշխատուժը հասավ Բերդի սահման
25.12.2023 | 13:19

«Տավուշ տեքստիլում» շուրջ 60 հնդիկ է աշխատում, ընկերության Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանում աշխատում է 27 հնդիկ բանվոր։ Նույն ընկերության սահմանամերձ Պառավաքար գյուղի ձեռնոցի գործաարանում աշխատում է 30-ից ավել հնդիկ, միասին՝ մոտ 60 հնդիկ բանվոր։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունում աշխատում է հնդիկ բանվորների բրիգադ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ