ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկ ազերն արժի 16 հա՞յ

Մեկ  ազերն արժի 16 հա՞յ
15.12.2023 | 21:36

Բարի կամքի դրսևորումը ենթադրում է բոլորը բոլորի դիմաց: Իսկ նիկոլ-ալիեվ վերջին պայմանավորվածությունը, գերիների փոխանակման հարցով, ընդամենը գործարք էր, ինչը բխում էր երկուսի նեղ անձնական շահերից, և այստեղ չկար բարի կամքի դրսևորում: Կար գործարք, սակարկում։

Ցավով արձանագրենք, որ սակարկման արդյունքում սահմանվեց գին, և ըստ այդ գնի` մեկ ադրբեջանցին արժեր 16 հայ։ Կապիտուլյանտի օրոք արժեզրկվեց ամեն ինչ և առաջնահերթ հայրենիքը, հայի կյանքի և ազատության գինը։

Բարի գալուստ բոլորին, բարի վերադարձ մյուսներին...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ