ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆՓ-ն իրականացնում է Հայաստանի զինաթափման ծրագիր

ՆՓ-ն իրականացնում է Հայաստանի զինաթափման ծրագիր
21.11.2023 | 09:50

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը տեղեկացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ Նոր Հայաստանի հպարտ լակոտակրատիան խնդրել է դաշնակիցներին օրակարգից հանել Հայաստանի օգնության հարցը, չնայած բոլոր դաշնակիցները սատարել են համաձայնագրի նախագիծը: Տասմաղամբետովը նաև ասել է, որ Հայաստանն իրեն իսկ վերաբերող փաստաթղթի հանդեպ որևէ ուշադրություն չի ցուցաբերել, կարծես խոսքը Զիմբաբվեին օգնություն տրամադրելու մասին էր: Ինչևէ, շատերը կասեն, թե սա փաշինյան նիկոլի հերթական կապիկությունն է, իբր, հող է նախապատրաստում ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու համար: Բայց դա իրականում լրջագույն քայլ է, բնականաբար, ոչ ժողվարչապետի կողմից մտածված ու իրականացված:

Քչերն են հասկանում, որ իրականում փաշինյան նիկոլն իրականացնում է Հայաստանի զինաթափման ծրագիր: Դրան հանձնարարված է երկիրը ամբողջովին զինաթափել, քանզի կա հավանականություն, որ դրա գլուխը մեկը կջարդի և իշխանությունը կվերցնի, և թուրք-ադրբեջանական տանդեմը կհայտնվի ոչ դուրեկան իրավիճակում: Իսկ ինչպե՞ս կարելի է երկիր զինաթափել՝ միաժամանակ զինելով կամ փող ծախսել սպառազինությունների վրա:

Շատ պարզ: Օրինակ, ձեռք են բերվում կործանիչներ 120 միլիոնով (միջազգային գնից 2,5 անգամ էժան), բայց առանց ռազմամթերքի: Նշանակում է՝ այդ չորս ինքնաթիռը գեթ մեկ Մակարով չարժի՝ Մակարովը գոնե կրակում է: Բայց շուխուռ է դրվում երկրով մեկ, թե՝ տեսեք, ժողվարչապետն ինչ հզոր զենք է բերել: Այնուհետ աստիճանաբար կտրվում է ռազմատեխնիկական համագործակցության կապը Ռուսաստանի հետ, որտեղից Հայաստանը սպառազինություններ էր գնում ՌԴ ներքին գներով կամ նվեր ստանում: Հետո գնում են Հնդկաստան, ձեռք են բերում հրթիռներ 260 միլիոն դոլարի, որոնց թռչելը ոչ ոք չի տեսել: Հետո հերթը հասնում է հնդկական հաուբիցներին:

Հարց` կա՞ մեկը, որ ասի, թե հնդկական հրետանին ռուսականից լավն է:

Ո՛չ, չկա նման դեգեներատ: Բայց ինչու՞ է Հայաստանը հրաժարվում էժան ու որակով ռուսականից հօգուտ թանկ ու անորակ հնդկականի: Պատասխանը մեկն է՝ զինաթափվում է Նոր Հայաստանը, և վե՛րջ:

Պարոնայք գռզոն, մելքոնայն գագոն և այլք ասում էին, թե բա՝ էնքան փող ունենք զենքի համար, էնքան զենք ենք բերել ու կբերենք, որ էլ դու սուս, Քոչարյանն ու Սարգսյանն էլ կերազեին այդ մասին: Մարդիկ էլ լսում են և «էլ դու սուս» լինում: Բայց լակոտակրատիան իր սև գործն անում է՝ Հայաստանը զինաթափվում է:

Ընդ որում, լրիվ հակառակ տեղեկատվական ֆոն են սրանք ապահովում այս կործանարար պրոցեսին, և ցավով պետք է նշել, որ դա սրանց մոտ ստացվում է: Իսկ մի այլ ձևի զինվող Հայաստանն արդեն էնքան է զինվել ու գերզինվել, որ քոչարյան անդոնն ասում է, թե, իբր, այլևս Հայաստանը երբեք օգտագործված զենք չի գնի, միայն նորը, հենց գործարանից: Սա դիվերսիա է պետության հանդեպ, նաև՝ ֆինանսական:

Օրինակ, ի՞նչ տարբերություն կա հինգ տարվա Т-90 «Прорыв» տանկի և գործարանից նոր դուրս եկածի միջև, եթե այդ տանկը Դոնբասում պատերազմին չի մասնակցել, չի վնասվել: Բացարձակ ոչ մի տարբերություն, բացի գնից, այսինքն, հինգ տարվանը առնվազհ 2 անգամ էժան է, եթե ոչ ավելի: Հիմա, եթե աղքատ ու պարտված երկրի քաղաքական ղեկավարությունը կուրս է վերցնում գնել բացառապես գործարանային սպառազինություններ՝ վճարելով 2-3 անգամ թանկ, ինչպե՞ս անվանենք այս մոտեցումը:

Այս մոտեցումը նշանակում է Հայաստանի Հանրապետության տոտալ զինաթափում, համապատասխան քարոզչական կամպանիայով քողարկված: ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը, որոնց արդյունքում Հայաստանին առնվազն 100 միավոր զինտեխնիկա կմնար, այսօր էլ ՀԱՊԿ օգնությունից հրաժարվելը այլ բան չեն նշանակում և չեն կարող լինել: Լակոտ ժողվարչապետի վերադասը գիտի, որ ամեն պահ Հայաստանում կարող է պայթյուն լինել, օրինակ, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք կարող է տեղի ունենալ (Ռիչարդ Մուրի, ամերիկյան չինովնիկների հետ բանակցությունների յուրահատուկ մանրամասներ Արցախի վաճառքի և հայաթափման, Սյունիքի օտարման վերաբերյալ), որից հետո փաշինյան նիկոլից լավագույն դեպքում կմնա ընդամենը ձախ ականջը, իսկ դրան փոխարինողը մի քանի ամսից բռնի ուժով կսափրի Ալիև էֆենդու բեղերը: Եվ դրա համար, այդ տխուր հեռանկարը կանխելու նպատակով ժողվարչապետի վերադասը արգելում է ճիշտ և էֆեկտիվ զինվել Ռուսաստանից, ուղարկում է Չինաստանից զիբիլ բերելու, պարտադրում է երբեք չօգտվել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նվերներից, բառի բուն իմաստով լակոտացնում և նվաստացնում է բանակը (այսօր տարբեր քրեական գործերով տարբեր դատական կարգավիճակներով մոտ 1700 զինծառայող է անցնում ): Դե, սրանք էլ անում են՝ զուգահեռաբար լոպազնալով իրենց ինքնիշխանությամբ, այլ անվտանգային երաշխիքներ հայտնաբերելով, Վլադիմիր Պուտինի նյարդերի հետ խաղալով, իսկ այս ամենի արդյունքում Հայաստանից շատ մոտ ապագայում բան չի մնա:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ