ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կա մեկ այլ՝ ծպտյալ թշնամի, որին չենք տեսնում

Կա մեկ այլ՝ ծպտյալ թշնամի, որին չենք տեսնում
01.11.2023 | 07:14

«Վտանգը տեսնելը հաղթանակի կեսն է»,- գրել է հայ նշանավոր փիլիսոփա, քաղաքական գործիչ, նաև Նժդեհի զինակից և համախոհ Հայկ Ասատրյանը։ Իսկ ինչու՞ հայ ժողովուրդը չի տեսնում վտանգը, և ինչու՞ է դժվար այդ վտանգը տեսնելը։ Որովհետև վտանգը տեսնել հնարավոր է, երբ տեսնում ես թշնամուն։ Բայց ինչպե՞ս տեսնել թշնամուն, երբ նա քողարկված է, երբ թաքնված է բազում դիմակների հետևում և գործում է վարձու մարդասպանների միջոցով։ Երբ այդ մարդասպաններից յուրաքանչյուրը մի պետություն է, ինչպես, օրինակ, Թուրքիան կամ Ադրբեջանը։ Երբևէ հարց տվե՞լ եք ձեզ, թե ինչու է «աշխարհը» կանգնած Ադրբեջանի մեջքին։ Ինչու՞ չի պաշտպանում աշխարհին մշակույթ և քաղաքակրթություն տված ազգությանը, այլ պաշտպանում է արհեստածին մի պետության, որը որևէ ներդրում մարդկության պատմության մեջ չունի։ Առերևույթ թշնամիներին մենք գիտենք և, այդուհանդերձ, պարտվում ենք։ Ուրեմն ակնհայտ է, որ կա մեկ այլ՝ ծպտյալ թշնամի, որին չենք տեսնում։ Իրականում դրանց ճանաչելը այդքան էլ դժվար չէ, պետք է ընդամենը պատասխանել հարցին, թե ո՞ր երկրներն են, որ չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Դրանք են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Թվարկմանս հերթականությունը պատահական չէ։ Առաջին երկուսը գառի մորթու տակ թաքնված գայլերն են կամ տրոյական ձիերը։ Այն, որ մենք չենք զգում վտանգը, նշանակում է, որ մենք չենք տեսնում իրական թշնամուն։ Իսկ տեսնել պետք է, որովհետև հիվանդությունը, որով տառապում ենք, երբեք չի կարող բուժվել, մինչև ճիշտ չախտորոշվի։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ